Մի օր

31-12-2011

Ամեն ինչ մի օր լուռ կվերջանա,

Ես ինքս էլ արդեն հասկացել եմ դա,

Ու օրերի մեջ իմ սպասումների

Մի դատարկ արկղ նորից կգտնեմ:

Ժապավեններով զարդարված հույսեր,

Որոնց մեջ դատարկ երազանքներ են:

Դու ձեռքդ կդնես իմ հիվանդ ուսին

Ու աչքերիցդ թախիծ կկաթա…

Ես անգիր արած հեքիաթս նորից

Թաշկինակի տեղ կհպեմ այտիդ,

Լուռ կհեկեկաս` այդպես եմ ուզում,

Որ ոչ մի շշուկ ինձ էլ չշեղի,

Ցավից ու սիրուց կսեղմես ձեռքս,

Իսկ ես կժպտամ ափսոսանքի տեղ…

Comments

  1. syune says:

    լռեցնում է….

Google