***

31-12-2011

Բարի էր մեր անցած ճամփան,

Գործած մեղքերդ՝ արհեստ,

Եվ ժպտալով էին ճանապարհում արքաները մեզ,

Վերադառնալուդ հույսերով սպասում:

Տուր ինձ նրա քիթն ու անհետացիր

Գարուններիդ մեջ քո վիշտը լալու,

Թող շարունակվեմ անկարելիով

Ու լինեմ տհաս, լինեմ շատակեր,

Որ առավոտիդ ցողեղեն խոտով սրբեմ ոտքերս,

Որ անհետանամ, որ վերականգնվեմ

Սպասումիդ հզոր ալիքների մեջ,

Որ խելակորույս աչքեր գողանամ

Անցած ճամփեքիդ գիշերով լալու…

Ախ երբ է գալու մեր ապրումների կրակն այն անմար,

Մեր երազանքի ու քո հավատի կանգառն անսահման,

Որ ինձ հետ բերես հեքիաթս խոնավ,

Որ ինձ շպրտես թագադրումիդ պես ուշացած կարոտ,

Որ մաքրագործվես մեղքերիդ բովում ու աննպատակ:

Ես քեզ ներել եմ հարևանի պես, օրհնել աջ ձեռքով,

Իսկ հետո դալուկ թևիցդ բռնել

Ու համբուրել եմ ճակատդ մազոտ:

Բեր, թե ուզում ես հիասթափվենք մենք չարքերի պարից,

Բեր բաժանենք մեր մեղքերն Աստծուն, բեր ապաշխարենք

Ու սև հող ստեղծենք գալիքում կնքված մեղքերի համար:

Դու նրա նման կոպիտ ու դատարկ,

Ես նրա նման կույր ու անաստված:

Քո ոտնահետքին, թե ծաղիկ աճի,

Իմ աչքերը թաց հանգիստ կփակվեն,

Հասկանալու համար բեռն այն մեծ խաղի, որ ասել ես կյանք:

Comments

  1. syune says:

    Որ առավոտիդ ցողեղեն խոտով սրբեմ ոտքերս,,,,-երբեմն ուզում եմ պատկերացնել , ոնց են սենց մտքեր ու բառեր ծնվում քո ուղեղում

Google