***

31-12-2011

Ես կնախանձեմ քո տաբատներին,

Անվերջ կերազեմ բույրերիդ մասին,

Թաքուն կարոտով կնայեմ հետո,

Երբ հեռանալիս դու չշրջվես:

 

Վարար անձրևի պես քեզ կպարուրեմ,

Կհոսեմ մաշկիդ հարթության միջով,

Ուսերիդ մի պահ լուռ կծանրանամ

Ու անմիջապես գետնին կկաթեմ…

Google