***

31-12-2011

Իմ պարտությունը քեզանով սկսվեց

Ու ես մոռացա հաղթելուս մասին,

Քո ստորագրությամբ հաշմանդամ դարձա,

Որ միշտ խնամես մեռնող հիվանդիս:

 

Իսկ իմ երազելն անբուժելի է`

Վիրակապերով ամուր փաթաթած…

Այսօր թևերս քեզ եմ նվիրում`

Աշուն է, չվիր իմ պարապ կյանքից…

Comments

  1. syune says:

    հմմ, խորն է…

Google