***

31-12-2011

Բավական է արդեն

Ստվերներդ կոտրեն

Ապակիներն իմ տան

Ու աչքերդ նորից

Երկինքներից սաստեն:

Բավական է արդեն,

Այն ինչ չունենք հիմա

Եվ էլ պետք չի նորը.

Դու գիտես մեղանչել:

Ես թաքուն եմ պահում

Երկինքներս կապույտ,

Որ չապականես այն

Շրթներկով քո յուղոտ:

Google