***

31-12-2011

Այն աղջիկն է հիմա

Իջել սրտիս վրա,

Այն աղջիկը թեթև,

Ճերմակ, ինչպես լուսին:

 

Այն աղջիկը բոսոր,

Այն կրակը կարմիր

Ու շոյում է սիրտս

Արևածագ ասես:

 

Երբ ես կույր էի մի օր

Նա արև էր պայծառ,

Նա փարոս էր ծովում

Եվ ուղեփայտ հմուտ

 

Ես տալիս էի նրան

Իմ գանձերը հոգու

Ու տալիս էի բառեր

Եվ խրատներ ախմախ:

 

Նա փաթաթվեց, ասես,

Վախն էր իջնում

Բջիջներիս միջով

Ու թմբուկի նման հատու

Սաստեց. -Լռիր:

Google