***

31-12-2011

Գիտես, այնքան հաճախ եմ

Հավատում իմ ասածներին,

Ասածներին իմ քու~յր,

Որ կարծես չեմ էլ ասե~լ:

Ու չեմ ընկալում մի պահ,

Մի պահ կամ մինչ այսօր,

Ո՞վ ես դու ինձ համար,

Սիրուհի՞, ընկե՞ր, թե՞ քույր…

Ամեն բացվող օրվա նման,

Ես ժպտում եմ միշտ քեզ ու

Սեր կարդում աչքերումդ գունատ,

Ամեն մի նոր օր, քու~յր…

Ու չգիտեմ արդեն

Մենք սիրու՞մ ենք, թե՞

Խաղում ենք մենք դեռ`

Սեր, որ վախճան չունի,

Թե խաղում ենք մի սեր`

Մի սեր առանց վախճան,

Բայց դե սկիզբն էլ չկա

Ու ընթացքը, իմ լա~վ:

Ես չեմ տեսնում հիմա,

Ի՞նչ է դարձել նորից

Առավոտը քո աչքերում,

Ի՞նչ կրակ է վառել

Գիշերն այս քո հոգում

Ու ի՞նչ ասեմ քեզ վաղը

Կամ մի ժամից իմ գի~ժ…

Դու չես կարող կոճկել

Կիրքդ, որ ժայթքել է ուզում

Ու ծորում է ավա~զ ասես, կամ հուր,

Մատներիդ ու  կոպերիդ արանքերից էլի…

Ես չգիտեմ ի՞նչ տամ

Ու ի՞նչ վերցնեմ տեղակ,

Ի՞նչ են ուզում շուրթերդ,

Ճերմակ կուրծքդ պապա~կ,

Ի՞նչ է ուզում այս ձմռան

Մեջ քո գարունը անհագ,

Ի՞նչ եմ էլի տվել, որ…

Անզոր եմ վերցնե~լ…

Comments

  1. syune says:

    Ուղղակի խոսքեր չկան——->
    Դու չես կարող կոճկել
    Կիրքդ, որ ժայթքել է ուզում
    Ու ծորում է ավա~զ ասես, կամ հուր,
    Մատներիդ ու կոպերիդ արանքերից էլի…
    Ես չգիտեմ ի՞նչ տամ
    Ու ի՞նչ վերցնեմ տեղակ,
    Ի՞նչ են ուզում շուրթերդ,
    Ճերմակ կուրծքդ պապա~կ,
    Ի՞նչ է ուզում այս ձմռան
    Մեջ քո գարունը անհագ

Google