Ածելին

05-02-2014

996902_584620544914934_837198736_aԳիշերներս դավաճանության կամ կեղծ իմ սերերի, սենյակս մութ, առանց պատուհանի, դու, որ մեկ կաս ու հարատև ես և մեկ էլ թվում է, թե մնացածի պես մի քանի ժամ ես…

Մեքենաս` սենյակիս նման ցաքուցրիվ, խառը, շորերս` կիսատ պռատ շպրտած աջուձախ, կիսատ կամ անկիրք սիրո հետքեր ամենուր, դու` քո նախատող, դառը հայացքով և ցավը, որ նոր եմ նկատում աչքերիդ խորքում…

Տիկնիկներն անվերջ ինձ ուղեկցող, հաճախ` գործարանային իրենց խոտաններով, սառը, անկյանք կամ չափազանց կրքոտ, գեղեցիկ, տգեղ կամ շատ այլանդակ:

Ես չգիտեմ, ինձ պլյուսներ են անվերջ պետք, ես հենվում եմ հավատարմությանդ ու հարատև լինելուդ վրա, բայց գիշեր էր, մութ ու ես կասկածեցի, տեսնելով արնոտ բազուկներդ և ածելին ընկած գետնին…

Ես չվախեցա քեզ կորցնելուց, որովհետև այդ պահին կորար, քո կյանքն, ինչպես և իմը բացարձակ գին չունի, միայն հարատևությունդ էր քեզ դարձնում ուրիշ… Բայց այն, որ այսօր կաս ու վաղը կարող է չլինես և կապ չունի ֆիզիկապես, թե ինչ, քեզ դարձրեց սովորական ու հերթական, այնպես, ինչպես տիկնիկներս էին տգեղ, գեղեցիկ կամ անկիրք…

Ու քո սերն արդեն երկրորդական է, որովհետև սիրողներ միշտ կան, հավերժությունն ու մնայունն է, որ ես հարգում եմ, այն, ինչ արդեն դու ինքդ էլ չունես…

Իմ տիկնիկներն ու կապիկները կամ բոլորն իրար հետ վերցրած չեն կարող լցնել իմ կյանքը այնպես, ինչպես վստահ էի, որ դու ես լցնում, որովհետև միշտ գիտակցել եմ, որ դու հավերժ ես, որ դու միշտ էլ կաս…

Սենյակը, քո արնոտ թևերը, ածելին, հատակի կարմիրը ինձ չեն ցավացնում, ինքս էլ եմ հաճախ հրաժեշտ տվել այս կատակ կյանքին, ինձ ցավացնողը քո հեռացումի փորձն էր ինձանից, այլ ոչ թե կյանքից…

Հիմա վստահ չեմ, որ երբևէ մի օր իմ բալիկներին կվստահեմ քեզ…

13.08.2013թ.

Google