Ամենահզոր բանակն աշխարհում

31-12-2011

599202_460512473992409_1220704012_a(Հայոց բանակ – 15)

 

– Ես էլ բանակ չեմ գնալու, դու ո՞նց ես ազատվել, – հարցնում կամ ավելի ճիշտ, վստահ ասում էր ինձ փոքրիկ Արթուրն ամեն հանդիպման:

-Ճիշտն էլ դու կանես, բա ինչ, մենք որ ծառայեցինք, ինչնե՞րս ավելացավ, -հաստատում էր ընկերս:

-Ես սովորում էի, դրա համար չգնացի, թե չէ բոլորիս պարտքն է, բոլորս էլ պիտի գնանք, -արդարանում ու թաքուն կարմրում էի ես:

-Ես էլ կսովորեմ ու չեմ գնա:

-Չէ, բանակ չգնալու համար չեն սովորում, ամեն մարդ այս կյանքում իր տեղն ու դերն ունի: Արի քեզ մի բան պատմեմ.

«Սրանից շատ տարներ առաջ, երբ դեռ չէիր ծնվել, մեզ նման տղաներ էին ապրում, ինչպես ես, Ժիրոն, Զորոն, Կարենը… Ինչպես իմ բոլոր ընկերները: Նրանք տարբեր էին էլի. մեկը ծառայել էր ժամանակին, մեկը սովորում էր, մեկն աշխատում, մեկն էլ քո պես փոքրիկ տղա էր` դպրոցական: Մեզ պես հավաքվում էին, բլոտ խաղում, աղմկում, երբեմն էլ վիճում, բայց լավ ընկերներ էին մեզ պես, ու ամեն ինչ անցնում էր սովորական, ինչպես մեզ մոտ: Եվ օրերից մի օր, երբ նստած էին բակում, իմացան, որ պատերազմ է սկսվել: Գիտե՞ս, ոչ մեկ այն ժամանակ չմտածեց, թե ինչպես անի, որ ինքը չգնա, այն ժամանակ բանակ չունեինք, այն ժամանակ հանգիստ կարող էին չգնալ: Եվ ամեն մեկը վերցրեց իր որսորդական հրացանն ու ընկերներով գնացին ճակատ: Այն ժամանակ զենքեր չկային, մենք անգամ տանկեր չունեինք: Քո տարիքի այն տղային չէին ուզում տանել, որովհետև փոքր էր, բայց նա մեծի նման նեղացավ, վիրավորվեց, համոզեց, խնդրեց, մի խոսքով, նրան էլ տարան: Ու հաղթեցին, մնացածն ինքդ էլ գիտես: Նրանք դարձան բանակ, նրանք բոլորը, ովքեր իմ, քո, մեզ նման ընկերներ էին, ովքեր մոռացան այդ վայրկյանին աշխատանքի, ուսման, ամեն ամեն ինչի մասին ու գնացին: Նրանք դարձան այն բանակը, որն այսօր ունենք. ամենաուժեղ, ամենահզոր բանակը աշխարհում, որովհետև այն զենքերից բացի, որոնք ունեն բոլորն ու որոնք ունենք արդեն մենք, մեր բանակն ունի աշխարհի միակ ու ամենահզոր զենքը, որն ուրիշ ոչ մի տեղ չկա ու երբեք էլ չի լինի, դա ես եմ, դու ես, Զորոն, Կարենն ու Ժիրոն ու մնացած բոլոր բոլոր ընկերները: Գիտես, մենք հաղթեցինք, որովհետև ամեն մի կրակած փամփուշտ կարևոր է պատերազմում, դրանով դու ոչ միայն կարող ես հաղթել, այլ փրկել ընկերոջդ կյանքը…»:

Google