Անվերջ անձրև

31-12-2011

26621_460482467328743_368756555_aԵրբեք ուշադրություն չեմ դարձրել գիշերվա անձրևներին, երբ տանն եմ եղել, միայն ափսոսել եմ ցեխոտ առավոտի համար: Մի օր ասացիր, որ կուզեիր պառկած լինեիր ինձ հետ, ամուր փաթաթվեիր ու պատուհանից այն կողմ վարար անձրև լիներ, իսկ մենք լսեինք նրա թակոցը ՄԵՐ տան պատուհաններին, տանիքներին…

Մեր տան, ուր կապրեինք միայն ես ու դու, մեր անձրևի, որը հազարավոր մոմեր կարժենար, հազարավոր վարդեր…

Միայն քեզ հետո մենակ չթողնելու համար ես անուշադիր լսում եմ անձրևն ու խնդրում նրան դադարել, որ դու էլ հիմա դադարես երազելուց իմ մասին, չմտածես մեր տան, անձրևի աղմուկի ու գիշերվա մասին…

Կգա հասկանալուդ օրը և քո համար էլ ցեխոտ առավոտի տխրություն կլինի… Ներիր…

Google