Արի ամուսնանանք

16-02-2013

189704_463730870337236_1631656243_a– Արի ամուսնանանք, – կասեմ ես քեզ մի օր: Կասեմ հանկարծ ու լուրջ առանց դիմախաղի, կասեմ այնպես կամաց, որ ապակին հայելու չզրնգա մթում, միայն թեթև քրտնի: Կասեմ դանդաղ, թաքուն, որ ականջիդ համար իմ բարբաջը կապույտ գաղտնիքի պես հնչի, գաղտնիքի պես լսվի սրտիդ դատարկ ներսում, գաղտնիքի պես այնտեղ մի անկյունում քնի, որ դու ինքդ էլ մի պահ չհավատաս օդին, որ մտածես, թե իմ շրթունքները խելառ որոշել են մատնել կամ էլ կատակ արին: Եվ գիշերվա որբ ու աներկինք շնչում, մթության մեջ վստահ դու շիկնելուց ժպտաս, որ բառերս ասված, որպես աղոթք լսվեն, որ սպասվածի պես հաստատ, բայց իմ կերպից հեռու դրանց ականջ դնես: Կասեմ մի պահ, աղոտ, կասեմ առանց բառի, առանց ծաղիկ գուցե, առանց գինի, բայց օրերիս վերջում, ինչ – որ մի օրվա մեջ, ես քեզ կասեմ հաստատ, առանց ինչ-որ փաստարկ, անգամ առանց ակնարկ, պարզ, լսելի ու լուռ…
– Արի ամուսնանաք, – ես քեզ կասեմ մի օր: Կասեմ հանպատրաստից ու պարզ, կասեմ կիսատ ձայնով, առանց այսուայնկողմ, առանց ինչ-որ բայցեր: Կասեմ ձեռքդ բռնած կամ քեզանից հեռու, հեռախոսով գուցե կամ էլ կարճ երկտողով: Կասեմ հաստատ, սպասիր, իմ էության արև, իմ անպատեհ կյանքի եդեմական կին, արշալույսիս ճերմակ ու կրքակեզ հեքիաթ, իմ վեհ, իմ քույր, իմ միակ…

Google