Posts by Սևակ Գևորգյան

 

Դու նստած հիմա ինչ – որ կեղտոտ փաբում, եթե դեռ փողերդ չեն վերջացել, հարբում ես: Արդեն քանի՜ ժամ է: Օղուց անցել ես գարեջրին, որովհետև մոտդ գումար չի մնացել, բայց դեռ քիչ է, դեռ կոկորդդ չի թրջվել: Ասե՞մ ճիշտը: Այսօր, վաղը, երբ էլ լինի, եթե խմես ողջ աշխարհի ալկոհոլն անգամ, բան չի փոխվի:

Ես գիտեմ, որ աչքերիդ առաջ հիմա նա չի, արդեն Read on »

 

 

 

 

Դու չես մեռնի,

Ինչպես չի մեռնում մայրամուտին արևը,

Թեև տանում է լույսը եղիցի…

Դու չես մեռնի, ինչպես չի հագենում վրեժը մահով

Ինչպես չի լցվում ծովը գետերով

Եվ չի ցրվում խավարը ջահով…

Մարդուկներդ կառափնարան են տանում ինձ

Եվ դույլերով թանաք են լցնում աչքերդ… Read on »

 

 

 

 

Սրանք սեր են խաղում սեթևեթանքով

Ու վարդերով իրենց չափորոշիչ:

 

Արի, փրկիր ինձ այս անգոյ կերպից,

Երբ հաճույքներին տրվելը մեղք է, Read on »

         Դուք երբեք չեք տեսել, թե ինչպես են մաքրում ձյունն այնտեղ, որտեղ հաջորդ օրը կամ ժամեր անց պիտի այցելեք: Ինչպիսի մանրակրկիտությամբ, ինչպիսի ջանասիրությամբ: Երբեք չեք տեսել, թե ինչպես են մաքրում փողոցները, միջանցքները, սենյակները, ամեն ինչ դասավորում ինչպես հարկն է, փոխում վաղուց չաշխատող լամպերը, անգամ՝ նոր, բայց արդեն մեծ ծառեր են տնկում: Եվ ամեն անգամ դուք տեսնում եք այն, ինչ արդեն կա ու վստահ եք, որ միշտ է այդպես: Read on »

15617   Ուսանողների նման կողքովդ գալիս անցնում են լիքը մարդիկ: Նախարարներ, բարձրաստիճան զինվորականներ, դեղնած օձիքներով այրեր, կանայք՝ շպարերի լղոզվածությունը իրենց կարծիքով թաքցրած և մարդիկ, մարդիկ… Read on »

778Օդերևութաբաններն այս անգամ էլ ինչ-որ ցիկլոնի մասին էին խոսում առավոտյան, երբ գալիս էի քեզ հետ հանդիպման: Սառցե շերտեր ամպերի մեջ, հինգ կիլոմետրանոց շառավղով կարկտաբեր զանգված և այլն: Ես ուշանում էի:
Արդեն մեկ տարի կլինի, ինչ չէինք հանդիպել: Վերջին անգամ դու թողել էիր քո գործերն ու եկել օգնում էիր ինձ: Իմ աշխատավայրում շատ մեծ ու պատասխանատու միջոցառում պետք է լիներ: Read on »

6363633Ուժ, կամք և ազնվություն է առնվազն հարկավոր այս պատմությունը պատմելու համար: Ինքս էլ եմ զարմանում, թե ինչպես եղավ, որ սկսեցի պատմել:

Նա փոքրիկ, շատ փոքրիկ ձեռքեր ունի, որոնք կորում են ափերիս մեջ, թեև Read on »