Posts by Սևակ Գևորգյան

22Գուցե հուզված եմ հիմա կամ նեղացած փոքր – ինչ, բայց հոգնել եմ արդեն անպատասխան իմ դերից: Ես ճանաչում եմ իմ մեջի շանը, իմ մեջի ձիուն կամ այն անհայտ ու անորոշ մի նոր կենդանուն, որ հավատարմության նոր խորհրդանիշն է, որ դեռ անհայտ է անսուրբ աշխարհին… Ես չեմ դատողը, թե ովքեր են կողքիդ, ես չեմ որոշողը ընկերներիդ ցանկի, բայց այդ կեղծ ժպտացողների ու մեջք ծռողների բանակն ինձ խորթ է… Ես դեռ շատ փոքր եմ, շատ աննշան ու թույլ, բայց քեզ համար կյանքը սեղանին դնողներից ամենաառաջինն եմ ու ամենաազնիվը… Դու սա երբեք չես կարդա, դու միշտ նյարդայնանում ես այս տեսակ խոսքից, բայց իմ միջից հիմա դուրս գալ է ուզում այս պոռթկումի բեռը… Read on »

Կարող եք ուղարկել հաղորդագրություններ

tvsevak@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին 

կամ գրել իմ ֆեյսբուքյան էջին`

https://www.facebook.com/tvsevak  հասցեով:

Շնորհակալություն

75051_492977157412607_632287454_aԵս շնորհակալ եմ իմ ծնողներից, Աստծուց, որ աշխարհ եկա… Եվ ոչ իմ կամքով… Որ չկարողացա ընտրել ծնողներիս, որ չկարողացա, ուղղակի, չգալ… Շնորհակալ եմ քեզանից հայր իմ, որ պարգևեցիր ինձ շուտ մեծանալու բերկրանքը, որ ապացուցեցիր իմ ներկա համոզմունքն առ այն, որ տղան կարող է մեծանալ միայնակ, որ ժամանակին հասկացրիր հույսը միմիայն սեփական ուժերի վրա դնելու կյանքի հիմքում ընկած գաղափարի իրավացիությունը, որ պարգևեցիր տղամարդ, ինքնուրույն տղամարդ կոչվելու հնարավորությունը, որ նվիրեցիր բազում հմտություններ ու փորձություններ, որոնցում են կոփվում
իսկական տղամարդիկ: Read on »

282855_480576725319317_782837594_aԵս սկսեցի վերանայել ինձ որերորդ անգամ… Բայց այս անգամ այլկերպ, քան մինչ էի արել… Հիմա ես նայում եմ ինձ ոչ թե որպես հայելու միջին, այլ ինչպես հայելու միջինը կնայեր… Հայելու միջինը քո, ձեր, բոլորի նման է… Եթե ոչ ապակե, ապա ապակու հետևից նայող, իսկ ապակու միջով միայն լույսը չէ, որ բեկվում է… Ժպտա, ուրախ ու անվրդով եղիր, ճիշտ ես… Ու՞մ եմ պետք կիտած ունքերով, խոժոռ ճակատով կամ մշտատխուր այս նույն կերպարով… Ուրախ ձևացիր… Չէ՞ որ մարդիկ առանց այդ էլ ծանր են ապրում, իրենց ժպիտ է պետք, պետք է թեթև ապրել, ինչու՞ ծանրացնել նրանց քո չար, խիստ դեմքով… Read on »

294049_478736418836681_245908484_aԻնձ թվում էր, թե բռնել եմ քո ձեռքերը և կարծում էի այնքան մոտ ես, որ այտերս թարթիչներդ են խուտուտ տալիս…

Ինձ թվում էր… Թվում էր այգին, բազմերանգ նստարանները, նկարած ծառերը, ամպերի կտորները կարմիր կարկատաններով ու միտքը, որ երբեք երկինք չես գնա…

Ես միայն այս ժամանակ էի հիշում, որ ինձնից բոյով ես, մանավանդ, բարձր կրունկներով, այս ժամանակ էի հիշում, որ բոբիկ իջնում էինք մի օր փողոցով… Դու` որովհետև ոտքերդ ցավում էին ախմախ կոշիկներից, ես` որ մենակ չնեղվես… Read on »

189704_463730870337236_1631656243_a— Արի ամուսնանանք, — կասեմ ես քեզ մի օր: Կասեմ հանկարծ ու լուրջ առանց դիմախաղի, կասեմ այնպես կամաց, որ ապակին հայելու չզրնգա մթում, միայն թեթև քրտնի: Կասեմ դանդաղ, թաքուն, որ ականջիդ համար իմ բարբաջը կապույտ գաղտնիքի պես հնչի, գաղտնիքի պես լսվի սրտիդ դատարկ ներսում, գաղտնիքի պես այնտեղ մի անկյունում քնի, որ դու ինքդ էլ մի պահ չհավատաս օդին, որ մտածես, թե իմ շրթունքները խելառ որոշել են մատնել կամ էլ կատակ արին: Read on »

483016_463385460371777_20214196_a Ես տեսա նրան առաջին անգամ Ծաղկաձորում: Կուսակցական հավաք էր ինչ-որ, երիտասարդ կուսակցականների հանգիստ-սեմինար կամ այդտեսակ, նմանատիպ անվանումով միջոցառում: Էականը դա չէ, քանի որ իրականում էլ, ուղղակի, պատանիներ էին հավաքվել տարբեր շրջաններից, տարբեր շրջաններ ներկայացնող, տարբեր մոտեցումներով, տարբեր շարժառիթներով: Միայն հիշում եմ, որ լուրջ ինչ-որ բան չկար, այլապես ես այնտեղ չէի լինի: Read on »