?>

Posts by Սևակ Գևորգյան

Բավական է արդեն

Ստվերներդ կոտրեն

Ապակիներն իմ տան

Ու աչքերդ նորից

Երկինքներից սաստեն:

Բավական է արդեն,

Այն ինչ չունենք հիմա

Եվ էլ պետք չի նորը.

Դու գիտես մեղանչել:

Ես թաքուն եմ պահում

Երկինքներս կապույտ,

Որ չապականես այն

Շրթներկով քո յուղոտ:

Իմ աչքերի միջով դու անցել ես այնպես,

Ինչպես փայտն է անցնում սղոցների միջով,

Իմ երգերում ես տեսել եմ միշտ քեզ,

Այնքան տխուր, ու թաց աչքերով այնպես:

 

Դու եղել ես միշտ թաց, աշնանային կարծես

Ես կողքիդ ապրել ու անձրևանոց եմ դարձել:

Ինձ համար մինչև քեզ հազար տարի անցած

Ճանապարհներ կային ու մութ, ու լուսին կարծեմ:

ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Անցնում են կանայք

Ես նայում եմ ոտքերին նրանց,

Կոշիկներ եմ տեսնում:

Մենակությունս թող թքի իմ երեսին

Մեղավորությունս` արցունքներ կորզի,

Անցողիկն եմ ցավոք այս կյանքի

Վայրկյանը դատարկ, ժպիտն անտեղի…

Արշալույսը իմ էլ գույներ չունի,

Կարոտներս` հասցե: Read on »

Իմ դռան շեմին աղավնիներ էին…

Կատուս էր բերում դրանց սատկացրած,

Ես` չիմանալով մեղքերիս չափը

Անմասն էի մնում իմ որսաբաժնից…

Read on »

Իմ պարտությունը քեզանով սկսվեց

Ու ես մոռացա հաղթելուս մասին,

Քո ստորագրությամբ հաշմանդամ դարձա,

Որ միշտ խնամես մեռնող հիվանդիս:

 

Read on »

Ես կնախանձեմ քո տաբատներին,

Անվերջ կերազեմ բույրերիդ մասին,

Թաքուն կարոտով կնայեմ հետո,

Երբ հեռանալիս դու չշրջվես:

Read on »