?>

Posts by Սևակ Գևորգյան

Երազներս կարմիր գորտնուկի են նման,

Ուր կաս դու ու չկաս նաև,

Եվ ապրում եմ ես քորվելով իմ մեջ,

Հույսեր ցրելով թե իմ,և թե քո երազանքների համար:

Ես նկարում եմ ինձ միայն քեզ համար`ուրիշ մաշկի մեջ,

Հավատ դառնալու անցածդ կյանքի փոխարեն, Read on »

Թող դիակները սոնետներ հյուսեն ոտքերիդ համար,

Թող մուսաները բամբասեն նորից վերջալույսի մեջ

Դողացող ուսիդ ու մաշկիդ թավշե քնքշության մասին…

Թող ես վարակվեմ այսօր ուրիշով ու կենաց դառնամ

Նրանց շուրթերին, թող վեր բարձրանամ երազներից քո,

Թող դառնամ անցյալ ու լինեմ օտար………. Read on »

Դու ինձ համար ոչ թե եղել ես,

Այլ` ընդամենը…

Ցանկացել եմ գուցե,

Բայց ոչ կարոտել…

Ձեռքերս մազերդ

Ոչ թե շոյել են,

Այլ զգացել են… Read on »

Բարի էր մեր անցած ճամփան,

Գործած մեղքերդ՝ արհեստ,

Եվ ժպտալով էին ճանապարհում արքաները մեզ,

Վերադառնալուդ հույսերով սպասում:

Տուր ինձ նրա քիթն ու անհետացիր

Գարուններիդ մեջ քո վիշտը լալու,

Թող շարունակվեմ անկարելիով Read on »

600455_460496010660722_923132082_aՄի մնա, դուրս արի այդտեղից: Քո տեղը չի դա: Ոչ-ոք չի ուրախանում քո ցեխոտ, ձյունոտ ոտքերի վրա, և դեռ երկար ժամանակ մտածելու ես անփութորեն ցած գցած պատառաքաղի, ու քեզ նայող, տնտղող դեմքերի վրա: Քեզ պետք չէ այդպես լարված նստելը… Առանձնապես խոսելու բան էլ չունես: Քեզ հետ նրանք չեն էլ խոսի. ընդհանուր ոչինչ չունեք: Read on »

35539_460495710660752_1723359942_aԴեռ չես հասկացել, որ քո աչքերն են հիասքանչ, ոչ թե իմ սարքած տողերը… Թեև դու ինչ-որ օրեր ապրել ես դրանցով ու ինձ ակամա ներել։ Ես պառկում եմ այսօր առանց քեզ ու մթում քո շունչը զգում և ձեռքերդ, որոնք մի օր արթնացրին ինձ առավոտյան։ Ես ամեն օր չեմ ուզում զարթնել, որովհետև սպասում եմ նորից, թե երբ կսահեն ձեռքերդ սառը իմ փշոտ, դավաճան այտերով։ Read on »