Posts by Սևակ Գևորգյան

Բարի էր մեր անցած ճամփան,

Գործած մեղքերդ՝ արհեստ,

Եվ ժպտալով էին ճանապարհում արքաները մեզ,

Վերադառնալուդ հույսերով սպասում:

Տուր ինձ նրա քիթն ու անհետացիր

Գարուններիդ մեջ քո վիշտը լալու,

Թող շարունակվեմ անկարելիով Read on »

600455_460496010660722_923132082_aՄի մնա, դուրս արի այդտեղից: Քո տեղը չի դա: Ոչ-ոք չի ուրախանում քո ցեխոտ, ձյունոտ ոտքերի վրա, և դեռ երկար ժամանակ մտածելու ես անփութորեն ցած գցած պատառաքաղի, ու քեզ նայող, տնտղող դեմքերի վրա: Քեզ պետք չէ այդպես լարված նստելը… Առանձնապես խոսելու բան էլ չունես: Քեզ հետ նրանք չեն էլ խոսի. ընդհանուր ոչինչ չունեք: Read on »

35539_460495710660752_1723359942_aԴեռ չես հասկացել, որ քո աչքերն են հիասքանչ, ոչ թե իմ սարքած տողերը… Թեև դու ինչ-որ օրեր ապրել ես դրանցով ու ինձ ակամա ներել։ Ես պառկում եմ այսօր առանց քեզ ու մթում քո շունչը զգում և ձեռքերդ, որոնք մի օր արթնացրին ինձ առավոտյան։ Ես ամեն օր չեմ ուզում զարթնել, որովհետև սպասում եմ նորից, թե երբ կսահեն ձեռքերդ սառը իմ փշոտ, դավաճան այտերով։ Read on »

408125_460508100659513_2074286157_aԵս վախենում եմ, որ կյանքում չեմ կարողանա վերադարձնել կամ հատուցել այն ամենը, ինչ տվել է ինձ ՆԱ։ Ես փոշիանում եմ այն մտքից, որ երբեք ուժերս չի ների համբույրներով ողողելու այն` ՆՐԱ ձեռքերը։ Աշխարհի յոթ հրաշալիքների կողքին, հասկացա, որ պակասում է ևս մեկը։ Դա այն օրն էր, երբ զգացի, թե ողջ սերս ում է պատկանում առաջնահերթ։ Read on »

63098_460494510660872_883643731_aԵրբ էլ իմը չէիր, ունեիր ուրիշին (դու ունեիր, այլ ոչ թե նա քեզ) ու նույնիսկ օտար էր դարձրել ժամանակը մեզ, մի կողմ դնելով ամեն, ամեն ինչ, մատներս հեռախոսի վրա հավաքեցին քո համարը։ Երկար պահեցի լսափողն ու հասկացա, որ տեսնելով իմ հեռախոսահամարը` անտարբեր նայում ես հեռախոսին և մտածում, որ ես այդքան ուժեղ չգտնվեցի ու զանգեցի կրկին։ Read on »

416991_460493853994271_735323464_aԴու ագրեսիվ չես, դու բարի ես, շուն։ Քայլելիս շարժվում է քո մորթին, խելացի աչքերով նայում ես դու ինձ ու շատ հանգիստ թավալվում ցեխերի մեջ։ Իմ շորերն են շարժվում քայլելիս, դու երբեք չես տեսել իմ մորթին, ու չեմ էլ նայել վրադ խելացի աչքերով։ Ագրեսիվն էլ ես եմ…

20.05.2005