?>

Posts by Սևակ Գևորգյան

404228_460486673994989_736149095_a«Անունս տուր, շատ եմ խնդրում… Երբ մրսում ես կամ լալիս ես, երբ մենակ ես, երբ տխուր ես, անգամ, երբ ինձ չես էլ սպասում, անունս տուր, ես խնդրում եմ… Քո տաք շնչով ու դողացող զույգ շուրթերով, բոլորից էլ թաքու~ն, շատ զգու~յշ, անունս տուր, քեզ խնդրում եմ… Նույնիսկ եթե քեզ թվում է, թե աշխարհն է գլխիդ փլվում, նույնիսկ եթե բախտն է քեզնից խուսանավում, այն վաղեմի լուռ կարոտով, ափսոսանքով ու գորովով, այնքան մեղմիկ, այնքան սիրուն, անունս տուր, անունս տուր…»:

12.11.2004

390114_460486310661692_1954468450_aԴեռ չես հասցրել քննել բոլոր ծանոթներիդ, անցորդներին և ինքդ քեզ: Ի՞նչ է եղել: Ինչ-որ խելառ գերեզմանից գողացած հասմիկնե՞ր է շեմքիդ դրել: Թե՞ ցավում ես այն սև, փռչոտ կատվիդ համար: Իրեն ո՞վ էր ստիպել ճամփա կտրել: Ոչինչ չի փոխվել: Կրկին նույն խենթը, ում հասմիկներից դամբարանային ցուրտ սառնության հոտ է գալիս: Երբ խնամքով, բայց Read on »

302729_460528250657498_2041237187_aԱյն երիտասարդը, որն ագահորեն նայում էր իմ կնոջը, ու այն նույն անծանոթները, որոնցից ես արդեն հոգնել եմ: Լրիվ նույնը… Երեկ, այսօր, վաղը, մյուս շաբաթ, դարեր շարունակ: Չորրորդ գրիչն եմ ջարդում, որը սառել է, սառել է նաև իմ նոր սափրած դեմքն ու մրսում է: Մեկ ժամ կակաոյի համար պարտավոր եմ ողջ քաղաքն անցնել ու գտնել իմ փոշոտ սրճարանը` կոտրված, խղճուկ աթոռներով, կակաոյի նույն բեժ, էմալը տեղ-տեղ թռած թեյնիկով: Միշտ ամաչում եմ չվերցնել մանրը, որ չկոպտի ինձ կակաո լցնող այն գոռոզ կինը` քշտած թևերով: Գիտեմ, որ Read on »

387782_460485800661743_172771193_aՈւ դու թաքուն լուսամուտիդ հետևից ինձ ես փնտրում ամբոխներում ապարդյուն, մինչդեռ արդեն բաժանվելով նրանցից` ես, որպես մեկ (առանց ամբոխ), թափառում եմ փողոցներում քաղաքիս ու գրիչով իմ կարմիր ուղղումներ եմ անվերջ անում պատերին:

Դու` քո պատը, ու քո մուտքում, ուր պատերն են ամբողջովին գրոտված, ես փորձում եմ Read on »

387737_460485153995141_1923784774_aԱնկարևորությունս թաքցնելով լռությանս մեջ` ես ներում եմ ձեր բոլոր հայացքներն ու հավաքելով բազմությունից հատուկենտ ժպիտներ` առաջ անցնում ձեզնից` թիկունք պարզած: Ես գնում եմ, ու մեջքից արդեն ձայներ էլ չեն լսվում, արդեն չկա քրքիջ, ոչ մի շշուկ ու բառ…

Գրպաններիցս հարցականներ եմ հանել ու շաղ եմ տալիս դրանք անխնա, գուցե մի օր քամին քշի դրանց, ու պարարտ հողից պատասխանների անտառ գոյանա… Read on »

546763_460528053990851_411484386_aԱնիի հետ ծանոթացել էի հինգ տարի առաջ, երբ երկուսս էլ ուսանող էինք: Սովորում էինք տարբեր բուհերում, բայց այդ տարիներին նա էլ ինձ պես հաճախ էր լինում ինտերնետ-սրճարաններում: Այդ ժամանակ առաջին կուրսում էի, և ինտերնետը նոր-նոր սկսել էր  հասնել նաև մեր կովկասյան պետություն և իրեն սիրահարեցրել գրեթե բոլոր ուսանողներին և երազկոտ արկածախնդիրներին: Անիի հետ «ման եկանք» երեք տարի և չորրորդ կուրսում ամուսնացանք: Նրա ծնողները լուրջ պաշտոններ էին զբաղեցնում և շատ հարուստ էին: Ինձ օգնեցին հիմնել սեփական արվեստանոց և մի քանի ցուցահանդեսներ բացել, որից հետո ինձ ճանաչեցին: Ես էլ սկսեցի շատ պատվերներ և լավ պատվիրատուներ ձեռք բերել: Read on »

481773_460527920657531_258940159_aԽնձորենին ու եղևնին միասին էին մեծացել։ Երկուսին էլ տնկել էին նախորդ տանտերերը։ Երևի պատահական չէր, որ կողք-կողքի էին տնկել, որովհետև այգու այդ մասում ուրիշ ծառ չկար։ Եղևնին միշտ հիանում էր իր զմրուխտյա շքեղ շորերով, իր ձիգ կեցվածքով։ Սրտի խորքում ուրախանում էր` նայելով կռացած խնձորենուն, որի տերևներն ամեն աշուն թափվում էին` մերկացնելով նրան։

Բայց եղևնին անհանգիստ էր։ Այսօր լսել էր տերերի խոսակցությունը. «Վաղն անպայման պետք է կտրենք եղևնին, արդեն բավականին մեծացել է»։ Մի անորոշ ցավ էր կրծում նրա սիրտը։ Read on »