?>

Posts by Սևակ Գևորգյան

x_052f10ef

Եթե անհաջող առաջին տղամարդ ունեցած կինն իր հետագա ողջ կյանքում զզվանքով կամ վախով է նայում տղամարդ կոչվող “գարշելի էակներին”, մինչ չի հանդիպում ճակատագրով նախատեսված իր միակին կամ գուցե ուղղակի մի լավ, գրագետ տամարդու (չնայած, դա դառնում է անհավանական այնքան, ինչքան որ կգա սպիտակ ձիով արքայազնը), ապա տղամարդու դեպքում… Ցավալի է, երբ կանանց մեջ սկսում ես միայն էգեր տեսնել… Read on »

536641_460476100662713_118629687_aՆա շարունակում էր անթարթ ու ուշադիր ինձ նայել, իսկ ես այդպես էլ չէի կարողանում մտաբերել, թե որտեղ եմ առաջներում տեսել նրան։ Երբ նավթի լամպի թրթռացող լույսի տակ մի պահ շողաց նրա վախվորած  ու թաց հայացքը, հանկարծ հիշեցի, որ ամեն գիշեր իմ երազում ես այստեղ, այս սենյակում, այս նույն լամպի լույսի տակ հանդիպում եմ վախվորած աչքերով այս նույն աղջկան։ Դե իհարկե, հենց նրան եմ տեսնում ամեն անգամ, երբ գիշերում անցնում եմ երազների և իրականության, գուցե գոյություն չունեցող, անհաստատ այդ սահմանը։ Read on »

18510_460476877329302_145935216_nԵրբ արթնացա, թվաց, թե անհայտության մեջ եմ։ Թվում էր, թե լողում եմ խավարում, կարծես, ալարկոտ օրորվող, բայց երբեք չհոսող ջրի մեջ։ Ինչպես դիակ, որին ալիքներն ամենախորքերից դուրս են շպրտել ջրի երես։ Ու գնում էի մեղմ օրորվելով և չէի կարողանում գոնե մի հենարան գտնել այդ անլույս խավարում։ Ես չէի զգում ոչ ոտքերս, ոչ ձեռքերս, ասես, սեփականս չէին։ Լսողություն, տեսողություն, հոտառություն… դրանք էլ, կարծես անջատած լինեին։ Ոչինչ չէր երևում, չէր լսվում, ոչ մի հոտ անգամ չէր ուզում ինձ օգնել, միայն ծոծրակիս բարձի մեղմ հպումն էր պահպանում կապն իրականության հետ և զգում էի միայն գլուխս։ Read on »

407709_460477510662572_2043593471_aԸստ հին ու շատ հայտնի լեգենդի, մի օր, Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի (кедр)։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորեցիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերի մեջ։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Իլիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին, տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Read on »

531146_460527723990884_344506544_aՀամակարգիչն աղոտ նկարում է քո դեմքը, որը մթի ու կիսագույնի մեջ ստացել է վախենալու երանգներ, չնայած աչքերդ ժպտում են հաստատ:

Էկրանի վրա ինչ որ բաներ են գրվում, մշուշի միջից լսում եմ կիսատ բառերդ… Անիմաստ ու սուտ է թվում հիմա ամեն ինչ…

Ես հարբած եմ այսօր…

Երեկ ամեն ինչ կարող է և լավ էր, հաստատ չեմ հիշում… Գիշերն ինչ որ բաներ էիր ասում, չեմ հիշում, թե ինչից էինք խոսում… Չէ, հաստատ, ես էլ չէի կարող շարունակել, դրա համար վեր կացա ու գնացի… Դա չես հասկանա, չես հավատա երբեք, թե ինչպես կարող է Read on »

486171_460527570657566_1724951621_a“Մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ումընտելացրել ենք”

“Փոքրիկ իշխանը” Անտուան դը Սենտ Էքզյուպերի

 

 

Ու նա թաքուն կժպտա ամեն անգամ քո մասին մտածելիս ու անսովոր մի դող կանցնի սառած մարմնով, ամեն անգամ կթաքցնի կարոտը լռության մեջ, իսկ ասած բառերն էլ կփչացնեն ամեն ինչ: Նա ամեն անգամ քեզ ավելի շատ կսիրի, ամեն անգամ Read on »

544746_460527407324249_987496355_aՈւ գուցե մի օր դու հասկանաս ինձ, երբ անցնի քեզ մոտ այն, ինչ հիմա կա… Իզուր է, ընկեր… Վստահ եղիր մի բանում միայն, որ ես քո մեջքը պահող միակն եմ հիմա, որ կողքիդ եղած բոլոր բոլորից ամենաշատը ես ինքս եմ պատրաստ մեռնել քեզ համար…

Ու թե դու դեռ մտածում ես, որ կոտրել եմ հավատներդ ու թաքուն եմ պահել քեզնից ինչ որ բաներ, ինչ որ բացեր, որոնք իրոք չունեն բայցեր կամ եթեներ, և եթե կա արդարացում ու մի փոքրիկ որովհետև, դա էլ միայն նրա համար, որ աշխարհում քեզ պես մաքուր, քեզ պես անկեղծ ու մինչև վերջ ես չեմ սիրել ու նվիրվել դեռ ոչ մեկի… Read on »