Posts by Սևակ Գևորգյան

1384534919-composition-with-roses-31Դու գրկել ես նրան, նա` քեզ, ես` ուրիշին…

Կաթի շիշ կա քո ձեռքում, իսկ իմում վարդեր: Անհոտ, թանկարժեք ու դեղին:

 

Մի ժամանակ միշտ գալիս էիր երիցուկներ հավաքած ու ճանապարհներից ինքս էի քեզ համար դաշտային ծաղիկներ բերում… Դրանց դառը հոտը տնով մեկ խուտուտ էր տալիս ինձ, բայց ես սիրում էի քեզ ու քո ծաղիկների հոտը… Read on »

SONY DSCՓաստորեն, քո այսքան ժամանակվա լռությունն այնքան ցավոտ չէր, ինչքան այսօրվա ասելիքդ…

Ես գիտեմ ինչպես են լվացվում մեղքերից: Եվ գիտեմ, թե ինչու: Այդպես նա Մեծ օրվանից մի քանի օր առաջ մի բան տվեց: Այդպես նա ասաց, որ հեռանում է, իսկ ես չհասկացա: Չհասկացա ժամանակին, որ քո փրկությունն անինձությունը չէ, այնպես, ինչպես չհասկացա, որ անինձությունը կլիներ նրա փրկությունը: Read on »

31469536Ու նա լռում էր… Թեև ասելիք կար` որքան ուզես:

Ես ամեն վայրկյան կարող եմ մեռնել: Մի կապվիր ինձ հետ, մի փորձիր արմատներ ձգել` այստեղ ոչինչ չի աճում: Դու, մյուսը, մյուսը, հարազատներ… Քանի՞ անգամ եք փորձել ինձ հետ խաղալ, քանի՞… Read on »

vyzyvanie_grozy1Լինում է, երբ սիրտդ լցված է լինում, լաց լինել ես ուզում ամբողջ հոգով, բայց մի քանի կաթիլ արցունք է դուրս գալիս, թեթև թրջում աչքերդ, չորանում, մի կես ժամ հետո էլի կրկնվում: Այդպես այսօր անձրև էր գալիս: Read on »

dengi

Իմ ձեռքերը մինչև արմունկները թաթախված են արյան մեջ, իմ անունը միայն բավական է, որ հազարավոր մարդկանց դեմքին ակամա վախ նկարվի: Իմ ներկայության մասին շատերն են երազում և ես իմ տեսակով փորձանք եմ քո պես անմեղ աչքերով աղջիկների համար: Մութ պատմություններ, կասկածելի գործարքներ, խաղատներ, անգամ թմրանյութեր կամ Read on »

541296    Իսկ ժամանակը կանցնի… Մեր բոլորի հետ միշտ այդպես է լինում: Դու հիմա դեռ անծանոթի ու նորի խաչմերուկներում խճճվել ես, ցուցանակներով առաջ ես գնում, թվում է, թե ծանոթ վայրերում ես, թվում է, թե ճիշտ ես գնում, բայց սա միայն սկիզբն է մեծ շփոթության… Read on »

21      Մահից ահավոր ոչինչ չկա՞: Ծիծաղելի է: Մահն աշխարհի ամենափոքր ու հիմար բանն է, երբ պատահում է քեզ հետ: Սեփական մահը կյանքի անզորությունն է քո նկատմամբ, որովհետև, եթե նա քեզ հարազատի, ընկերոջ կամ մի լավ մարդու մահ է մատուցում, դա շատ ավելի սոսկալի է: Հենց դա է ցավը: Որովհետև, երբ Read on »