Posts by Սևակ Գևորգյան

32329_460521693991487_1154163486_aԵս քեզանով եմ սկսվել ու քեզանով կվերջանամ, մի մեղադրիր երբեք ոչ ինձ և ոչ էլ քեզ, որ ամեն ինչ մնաց այսպես կիսատ ու լուռ, որ մնացի անքեզ, որ մնացիր մենակ: Ես չէի գնա երբեք, գիտե՞ս, դա թվում էր, ես կարծում էի , որ դու իմն ես ու կլինես, ես կարող էի քեզ հետ անցնել ամեն ինչով ու միշտ վստահ լինել , լինել միշտ ապահով: Ես չեմ լինի շուտով, բայց խնդրում եմ ես քեզ, որ միշտ լինես նույնը, այդպես դու լուսավոր, որ միշտ լինես բարձրում ու միշտ ժպտաս այդպես: Իմ հեռացումը մի օր ցավ կդառնա դեմքիդ, սրտիցդ մի մեծ, մի ծանր բեռ կընկնի ու կցավա ուժեղ ու կզղջաս մի պահ, բայց հզոր ես դու… Կանցնես առաջ էլի… Ես չէի ուզի երբեք, որ Read on »

36558_460521490658174_172038299_aՍպիտակ թագ, թեև երբեք չէր դնում գլխին ու ոտքերը մի քիչ կարճ էին, բայց նա աշխարհի ամենալավ բալերինան էր… Աշխարհի ամենանուրբ վզով տիկնիկը: Երբ ես մինչև ծնկներս խրվում էի կյանքի մեջ, գրկում էի նրա հպարտ ուսերն ու նա ինձ սովորացնում էր սահել աշխարհի վրայով: Երբեք չէր հավատում երկրի ձգողականության ուժին ու փետուրի պես միշտ թեթև էր իմ ձեռքերում… Երբ կարապի պես սահում էր բեմում, հազարավոր շնչառություններ մի քանի ակնթարթ դադարում էին սպասումից, հազարավոր աչքեր քարանում էին անշարժ, իսկ նա, կարծես մենակ, կարծես անկախ գետնից, թեքում էր վիզն ու շարունակում հանդարտ: Փետուրի պես նա Read on »

544695_460521250658198_1652837640_aԵրկար էի մտածում, թե ինչ գրեմ քո մասին, երկար էին ապրումներս, մի ամբողջ կյանք էինք միասին ապրել: Դու իմ լույսն էիր, միակը կյանքում… Տես, եղել են, շատերն են եղել, բայց դու էլ գիտես, որ դու լրիվ այլ աշխարհ էիր… Ես բացում էի աչքերս ու միշտ կյանքս լցվում էր քո լույսով, այն ուրախությամբ ու ժպիտներով, որ քո մասին մտածելուց էին ծնվում: Ինձ հերիք էր միայն լինելդ, այն, որ գիտեի, միշտ կաս, միշտ լինելու ես կողքիս, միշտ օգնելու ես ինձ հաղթահարելու բոլոր դժվարությունները: Ու դու միակն էիր, ով ինձ չէր դավաճանել… Մենք հանդիպեցինք իմ կյանքի ամենաբարդ ու դժվարին փուլում և ես Read on »

599159_460520773991579_912126560_aՍառած էր քիթդ այդ օրն ու հայացքդ փախցնելով մերթընդմերթ նայում էիր կիսով չափ դեմքդ ծածկած շարֆի տակից: Այդ օրն այնքան ուրախ էի, այնքան հպարտ էի քայլում կողքովդ, երբ չափչփում էինք ձեր բակերը, այնքան լավ էի ինձ զգում: Ժամանակը քիչ էր, ուշ երեկո էր ու դու պիտի տուն բարձրանայիր: Հետո համբուրվեցինք առաջին անգամ ու ես մինչև տուն լեզվով շուրթերիս հետ էի խաղում, որ զգամ քո հետքերը դրանց վրա, որ մի փոքր քիչ կարոտեմ քեզ: Կանցնի մի քանի օր և մեր հերթական հանդիպումից հետո ես ամուր ամուր կփաթաթվեմ քեզ մուտքում ու կխնդրեմ, որ երբեք ինձ մենակ չթողնես, երբեք-երբեք… Ինչ էլ լինի… Ու դու կխոստանաս… Դու ինձ խոստացար… Read on »

536843_460520457324944_1053961918_aՆա կանգնած էր գունատ ու դողում էր թաքուն, չէր մրսում կարծեմ, ուղղակի անսովոր էր: Թևաթափ էր մի տեսակ ու թուլացած… Մաշկի վրա մանր ցանց էր պատել, ոնց լինում է դողից, ոնց լինում է շատ ուզելուց կամ սիրուց, երբեմն վախից: Ոևց հետևից ընկնող լույսի տակ ընգծվել էր թույլ աղվամազը շեկ, կրծքերը պրկվել էին. անսովոր էր մի տեսակ մերկ կանգնելը: Անօգնական, հուսահատ նա չուներ այն տեսքը, ինչպիսին , որ լինում էր սովորաբար, ինչպիսին, որ կար ինքը` ձիգ, հպարտ.. Կոտրված կեցվածք էր ու ափսոսանք… Բնորդուհի չէր: Փորձել էր Read on »

482920_460520017324988_874623756_a—         Կգա՞ս ինձ տուն տանես:

—         Չէ:

—         Ախր, շատ մութ ա, վախենում եմ…

—         Չեմ կարա…

—         Խնդրում եմ:

—         Զբաղված եմ, ասեցի:

—         Կես ժամով գոնե չես կարա՞…

—         Չէ, քանի՞ անգամ ասեմ: Read on »

533_460517830658540_1788696788_aՀին քաղաքն էր նույն, աղմուկները նման, խաչմերուկները փոքր: Նա քայլում էր գունատ, գլորվում էր դանդաղ ու քշում էր, ավլում էր քամին տերևների ու փոշու հետ փողքերը նրա վերարկուի: Իսկ նա տիկնիկ էր: Երկար վիզ ուներ, զարմացած աչքեր ու սպիտակ սպիտակ հայացք: Նա քայլում էր անփույթ ու օտար էր այդտեղ: Իսկ քամին քաշքշում էր գլխարկի տակից դուրս ցցված մի քանի մազերն ու շարֆն անընդհատ փաթաթում աչքերին: Քամին ու էլի ինչ որ բան գզգզել էին տիկնիկին: Բայց նա չգիտեր, չէր հասկանում դա: Կամ իրեն մեկ էր: Կանգառներում զանգվածներ էին ինչ-որ, խաչմերուկներում անհամբերություն, ատելություն ու ծուխ: Բայց քամին անընդհատ Read on »