Posts by Սևակ Գևորգյան

197097_460517170658606_1020709317_aՕրն անսովոր կսկսվեր, եթե առավոտյան հորիզոնում չերևար նրա ուռած բաճկոնը, եթե չգար նա աթոռը ձեռքին, մյուս ձեռքին` մեծ կտորե տոպրակ: Անիմաստ կշարունակվեր օրը, եթե խաչմերուկին նրան չսպասեր հին ու մաշված զինվորական շինելը հագին, բանալիների խուրձը միշտ գոտուց կախ, մունդշտուկով սիգարետը բերանին և թզբեհը ձեռքին այդ հին կերպարանքը: Read on »

533615_460516827325307_1689056653_aԱյստեղ սրանց համար երգեր եմ գրում: Չի ստացվում: Ինձ խանգարում են քո տողերը, ձեռագիրդ, որ այլևս տեղ չեն թողել հին էջերիս: Հետո ինչ-որ դեմքեր կան, հետևից նկարած փիղ, աղավնիներ, ստորագրությունդ ու… ես: Մազերիս տեղ հինգ-վեց հատ գիծ, լեզու հանած մեծ բերան ու կլոր քիթ: Դու ավելի լավ ես նկարում իմ երգերի տետրում, քան քո ալբոմում: Մի օր դրա համար նեղացար ու լեզու հանեցիր: Լեզու հանեցիր նաև, երբ <<իքսիկ-նոլիկով>> պարտվեցի: Հետո սկսեցիր խնամել տատիդ: Իսկ ես մեր բալկոնում ընկերներիս հետ բլոտ էի խաղում, երբ զանգում էիր: Նախանձեցիր: Ուղիղ մեկ Read on »

59482_460516430658680_822169304_aԵրբ ցավում են արմատներս, հայր իմ,

այրիդ թաքուն անեծքներ է ուղարկում քեզ գտնելու,

Ու մատներդ իմ մազերը չգտնելով շոշափում են բաժակդ մեծ.

Ուրացող  քամին երազներս է գողանում ինձնից….

Ալբոմների մեջ չկա հիշեցում, և ոչ էլ կարոտ…

Հռոմեական ամսանուններով զարդարված մի գիրք և արդեն դեղնած ծխախոտի տուփ… Read on »

536625_460484300661893_1778946263_aԵրբ ինձ նորից կբթացնեն քո ձեռքերը իրիկնային, ու արտերի պես անիմաստ իմ մազերը քո ողջ բույրը կհավաքեն գիշերներում,

Ես երկնքի պես երջանիկ ու հավատիդ պես անտեղի, թաքուն կասեմ իմ երգերի գաղտնիքները անցորդներին, ու առանց երգ ու առանց բառ կթափառեմ նորից այնտեղ, ուր աչքերը քո  և խոսքերը էլ չեն լինի ինձ կողմնացույց , և ես ազատ քո մտքերից բաց կթողնեմ Read on »

продажиԵրբ զանգերն են ղողանջում: Թույլ, հիվանդ, ծուռ եկեղեցի, մեկ հատիկ զանգ: Տնկ-տնկ-տնկ: Աստված չի լսի, պատռվի΄ր, ճաքի΄ր զանգ: Չի լսի: Դու նման ես կորած կովի զանգուլակին, որը նույնիսկ հովիվը չի լսում, որ գտնի խեղճին, խեղճին` հիվանդ կովին, հիվանդ եկեղեցուն: Գոմ, թրիքի հոտ, թրիքոտ բուրվառ, անօգնական զանգ: Վաճառված, կեղտոտ փողերի, լվացած փողերի եկեղեցի` մանրավաճառի կրպակ: Մոմի առևտուր, փողի վերադարձ, մորմոք առ Աստված. անօգնական, անօգուտ, թրիքոտ, կովի բառաչանք: Read on »

480593_460514143992242_860955905_aԼուռ ցավեր են ծնվում, երբ գալիս ես տուն և դրսի լույսը վառած չի լինում:

Լուրջ դեմքերով մարդիկ շտապում են տուն տոպրակները ձեռքներին, փակված իրենց տոպրակներում, իրենք էլ` տոպրակների մեջ: Կարմիր քթերով Ձմեռ պապեր են թափառում աջ ու ձախ ու իրար հետ ծխում` մորուքները դեմքներից իջեցրած: Read on »

302736_460484030661920_538883915_aՏարբեր մայթերից, տարբեր քաղաքներից փորձեցինք նայել միմյանց աչքերին… Խաչմերուկից ես թեքվեցի մնալով անքեզ ու հեռացող ուրվագիծդ ինձ սառեցրեց… Բաժանման մասին շատերն են խոսում, լռելն է իմաստնացնում շարունակվելիք կյանքդ: Ես առանց ինձ… Կարմիր կոշիկներով աղջիկ կար անցյալիս մեջ, ով անկարևոր իր հիմարությամբ դարձավ փակուղի: Մի համբուրիր ինձ, ասացիր մի օր, այդ շրթունքներդ Read on »