Posts by Սևակ Գևորգյան

26621_460482467328743_368756555_aԵրբեք ուշադրություն չեմ դարձրել գիշերվա անձրևներին, երբ տանն եմ եղել, միայն ափսոսել եմ ցեխոտ առավոտի համար: Մի օր ասացիր, որ կուզեիր պառկած լինեիր ինձ հետ, ամուր փաթաթվեիր ու պատուհանից այն կողմ վարար անձրև լիներ, իսկ մենք լսեինք նրա թակոցը ՄԵՐ տան պատուհաններին, տանիքներին…

Մեր տան, ուր կապրեինք միայն ես ու դու, մեր անձրևի, որը հազարավոր մոմեր կարժենար, հազարավոր վարդեր… Read on »

184859_460481963995460_1316685726_aԱյսօր անշարժ ու անարմատ մենակությանս եմ հասել: Ու աշխարհում ոչ մի երազ, ոչ մի պատրանք ես գրքերում չեմ կարդացել: Այսօր այն չէ, ինչ կար երեկ: Իմ նվաճած մենությունը գլխիս մազեր է շատացրել ճերմակ-ճերմակ: Թեկուզ և քեզ խոստացել էի վերադառնալ, բայց ամոթ է քո նվիրած մենությունը վերադարձնել: Այսօր ամոթ է իմ հաղթանակը: Ամեն ինչի նույնությունից հասկացա, որ Read on »

68319_460481697328820_1105066518_aՊատշգամբից քո որբացած ձայնն էր լսվում ու հայրդ լուռ ծխում էր աստղեր հաշվելով: Ապակու հետևից մատնվում էին նրա` օգնություն խնդրող աչքերը, իսկ պատուհանը, չգիտես ինչու, փակ էր: Այդ օրվանից վախենում էի մուտքով մենակ բարձրանալուց: Այնտեղ աղերսներ էին մնացել, լուռ, խեղդված լաց ու անօգնական ճիչ: Երբ արդեն Read on »

545270_460513437325646_357317199_aՏերևներին դանդաղ լքում են կաթիլները: Դու բոբիկ վազում ես իմ երազների դաշտով:

Ես մի կարմիր տաբատ ունեի` վրան կանաչ գրպաններ: Դրանք միշտ լիքն էին քո անվերջ երազանքներով: Երբեմն, դու ծիծաղում էիր իմ կարմիր տաբատի վրա ու ինձ համեմատում Աթաբեկի հետ:

Աթաբեկը մի կով ուներ: Միշտ ծառի ճյուղը ձեռքին, հագին` զինվորական շինել, քարշ էր գալիս կովի հետ ու անվերջ խոսում: Read on »

552450_460480913995565_1069519366_aՀրճվանքով թաքուն ես շոյում եմ քեզ ու ձեռքս անզոր ընկնում է ոտքիդ, հիմար ժպիտով հասկանում եմ ես, որ այսօր էլի քեզ չեմ ունենա: Դու տխրում ես կարծես, բայց դա ինձ է թվում, քո անհոգ ծիծաղն է զրնգում օդում, ես լեզուս կախած սոված շան նման փորձում եմ նայել օձիքիցդ ներս: Չէ, դու չես տեսնում, դու ակամա ես այդպես բաց հագել, կրակդ էլ ներսից է , դեռ այն չես զգում, իսկ ես ծեր, ագահ, հարբած մտքերով, ուզում եմ անվերջ սահել դեպի ներս: Դու վեր կթռչես, կփաթաթվես ինձ, վզովս կընկնես ու կքաշես քեզ, ես առանց ամոթ, մի քիչ քրտնած, ձեռքս կտանեմ Read on »

63109_460480720662251_1356730221_aՄենք արդեն այնքան հեռու ենք իրարից… Որ ուզենք էլ, չենք կարող կրկին մոտենալ….

Մեր մեջ այնքան անձրևներ հոսեցին ու արևներ չեղան, որ սրբեցին հետքերն ամբողջի ու չկա ոչինչ, ոչինչ չմնաց…

Ես գտել եմ ինձ, ապրում եմ նորից… Իսկ դու Read on »

184885_460512983992358_626308029_aԻնչ որ տեղ գարուն էր: Կարմիր, մեծ մեծ ժապավենները գլխին հավատով նա նայում էր հեռու արևածագին, մեկ ժամից դպրոց պիտի գնար: Նա նայում էր բացվող արևի տան ուղղությամբ, ուր որ է դուրս էր գալու: Սպիտակ երկինք էր: Նա նայում էր անտանելի լռության միջով, ուր հատուկենտ ծտերի ձայներ էին լսվում, մի տեսակ գերեզման էր: Լսվեց տրոլեյբուսի միալար, ջութականման վնգյունը: Իրոք առավոտ էր: Ուղիղ կես ժամից նա մետրոյով պիտի անցներ ծանոթ վայրերով, պիտի լսեր անիվների խուլ թխկոցը, այն ձայնը, որ նրա համար առաջին անգամվա նման միշտ լսելի էր: Ոչ ոք ուրիշ այդ աղմուկից բան չէր հասկանում: Կանցնեն ծանոթ թերթավաճառները, այն բարի պապիկն էլի իր գրիչների Read on »