Posts by Սևակ Գևորգյան

525648_460504870659836_1840632209_aԴանդաղ, ինչպես ծովն է քնում իր երկնքի տակ խաղաղ, ես բացում եմ հորիզոններս քո առաջ ու քեզ խնդրում դառնալ նկար իմ հոգու մեջ ու ծավալվել ալիքի պես մինչև գագաթ, հզորությամբ պարուրել ինձ ու քարանալ:

Հասուն մի երգ քո կարոտը տնից հանել ու շան նման հալածում է ինձ ամեն տեղ: Չէ, չեմ ուզում, որ ինձ թողնես անեզրության ճիշտ մեջտեղում ու հեռանաս, քեզ հետ տանես այն ցավերը, որ երբևէ անհոգ ձայնով նվիրել ես իմիջիայլոց: Ես բարձրանում եմ քո քանդակած անդունդներից ու վեր հառնում տառապանքիդ անզոր ճիչով, ու բռնում եմ հոգուդ խաղը մատներիս տակ, գալուստ դառնալու նոր ծնված կյանքիդ ժամանման համար: Read on »

318859_460504243993232_639010305_aԴու կգաս նորից քո ձեռքերով խոնավ ու կշոյես սիրտս, կամաչես մի պահ, կշիկնես թեթև ու կդառնաս կտավ: Ու կքարանաս պատկերացումներիս խորքում, որպես մի նոր Վեներա, որպես Տիրամայր: Սեղան կա միայն այս սենյակում տոթ ու երկու աթոռ: Իմ բաժանումի համար հարբած, քո հեռանալու կենացը կկաթա սպիտակ շալվարիս և ես կդառնամ լուռ օդակայան, ուր ինքնաթիռներ կան մեռած` կախված թևերով կամ մեջքի վրա: Անորոշ ու լուռ, բա լավ, ինչ անենք ասող աչքերիդ համար բաժակներ կողողեմ, կշարեմ կողքիդ, ծորակը կկաթա, կաթ կաթ, կզգամ , թե ինչպես են լարվում երակներդ ձեռքիս մեջ, քո կենացը կլինի… Read on »

417031_460503387326651_979641199_aՁկնավաճառներ մեր շնորհիվ հարստացան ու սկսեցին փողոցներում ամբոխները քայլել, որ չմատնվեն անզորությամբ իրենց,  որ թաքցնեն պարտությունը պլակատների մեջ, որոնք լավ պահել էին ծոցագրպանում: Սխալ ուղի էր նավթի լույսի տակ, սխալ երգեր են հիմա վանկարկում, սխալ շուրթերով: Ու անիրավունք, քոսոտի նման, ուրանում էին անձնագրերը այն, որոնցով մի օր հերոսներ սարքին, հորինեցին հիմն` սրբապղծի ձոն: Խառնաշփոթում, երբ իմ հիմքերն էին գողանում հապճեպ, երբ թալանում էին իրենց մայրերին, չճանաչելով էլ անգամ պորտն իրենց, երբ Read on »

536332_460502887326701_972217640_aՈւ հիմա թե հասկանում ես այն ինչ ունես, այն ինչ կուզես ու երբևէ իմ մատներից կստանաս, փոքրիկ վախով, իմ նու՚րբ, փոքրի՚կ, ես մազերդ կշոյեմ: Բեր այսօր էլ ես քեզ համար հեքիաթ պատմեմ բալի մասին ու մասրենու: Ցուրտ է նորից: Ախր գիտեմ, որ հեքիաթս կարևոր չէ էլ քեզ համար, դու գլուխդ հարմար դրել ու լուռ ննջում ես իմ կրծքին, մեծացել ես արդեն վաղուց: Է, աղջիկս, թե իմանայիր ես քեզ համար ինչքան արև եմ գողացել, ինչքան -ինչքան գիշերներում Read on »

316661_460480110662312_553760830_aՕդակայանում հանգիստ կշնչեմ օդդ վերջին անգամ, Կարտաշնչեմ կարոտ, քիթս խուտուտ կգա, կփռշտամ անձայն… Ու կստուգեմ ճամպրուկս վերջին անգամ, թե քեզանից այնտեղ բան չե՞մ մոռացել անզգույշ: Ու կգտնեմ լացդ, հավատդ լուսավորի, կգտնեմ ձայնդ երեկվա պես բեկված ու բան չեմ զգա: Մաքսավորը լուռ կնայի դեմքիս… Զարմացած կարծես կամ էլ ծաղրանքով, ես մեծ ճամպրուկս կթողնեմ նրան, ես ճամպրուկով կնվիրեմ քեզ, առանց ժապավեն, ներքնազգեստիս հետ… Մաքսավորի Read on »

21203_460502500660073_1417145831_aՅոթ հազար վեց հարյուր յոթանասուն երեկո ես անցկացրել եմ նրա հետ… Իսկ քեզ հե՞տ: Երևի տասն անգամ ավելի քիչ: Չէ, կարևոր չէ, ինչքան կարող էինք, կամ ում մեղքով է, ուղղակի, այդքանն էլ  լրիվ բավական է քեզ հինգ մատիս նման իմանալու համար: Իսկ նրան նույնիսկ չեմ ճանաչում: Գիտեմ, որ ծիծաղում ես հիմա, բայց դու միշտ էլ բառերի վրա ես ծիծաղում, չես կարողանում դրանց տակը նայել: Նա երբեք ինձ չի ասել, թե ինչքան է սիրում, կամ սիրու՞մ է, թե՞ ոչ, և երբեք չի հարցրել, սիրու՞մ եմ ես, թե՞ … : Նա քեզանից գեղեցիկ չէ, ես նրան երբեք վարսավիրանոց գնալիս չեմ տեսել, նրա եղունգները երբեք քոնին չեն հասնի, բայց նա… Read on »

527410_460479350662388_1587618984_aՄի երանգի շրթներկ էլ ավելացավ օձիքիս և մայրս մի լավ բարկացավ լվացքի բուրգին նայելով: Նրա մասին մի օր որոշեցի մի քանի տող գրել` չստացվեց…

…Եվ բառերը նորից կորցրեցին իրենց իմաստը ու եղունգներդ կրկին խրվեցին մեջքիս մեջ, քեզանից էլի փափուկ խաղալիքի հոտ եկավ, ես զգացի, թե ինչպես է փշաքաղվում մաշկդ: Մթության մեջ կտում է կրակայրիչս ու քո` գիշատչի աչքերը նայում են իմ անքուն ժպիտին, ես կորում եմ էլի Read on »