Posts by Սևակ Գևորգյան

21634_460502313993425_2038428111_aԹե ուր եմ գնում, որտեղից եմ գալիս, արդեն ինքս էլ չգիտեմ… Հերթով ամուսնացնում եմ իմ բոլոր աղջիկներին, իմ բոլոր կանանց, որոնց ես նվիրվել եմ մի ողջ երազանք: Մի ողջ անհայտ պատկերացում ես համարել եմ նրանց իմը, մի ողջ անվերջություն ես փախել եմ մեկից, որ մյուսները չիմանան, ես համարս եմ փոխել, ամեն հանդիպումից առաջ հեռախոսիս էկրանին տարբեր նկարներ են եղել, որ չմատնվեմ… Բայց ես սիրել եմ բոլորին… Քմծիծաղով կմտածեն, թե չգիտեմ ինչ է սերն իրականում , այլ հեշտության բառեր են, որ շպրտում եմ հիմա ու փորձում արդարացնել դավաճանություններս, բայց ես Read on »

1000_460501947326795_925046921_n(ՄԱԿ-ի հայտարարած մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը)

 

Կախվելուց առաջ նա նամակ էր գրել.

«Երանի ես Հայաստանում չլինեի: Ինչ — որ հիմարներ որոշեցին հանել մահապատիժը: Որոշեցին, որ այդպես մարդասեր են ավելի, հիշեցին կյանքի իրավունքի մասին, բայց ես, իմ նմանները, երբևէ հիշե՞լ ենք: Գայլի ընդվզման նման է, բայց բոլորի նման ես նույնպես մտածում եմ կաշվիս մասին:

Հիմա ես մենակ եմ ավելի, քան եղել եմ միշտ: Այդ ամենից հասկացա մի բան, որ Read on »

396281_460501613993495_677549529_aԲացվեց գարունն ու թվում էր, թե ամեն ինչ իր հունով կընթանա և գազանանոցում ոչինչ չի փոխվի, բացի սիրային բառաչներից և բազմացման ձգտող  տարբեր անասնական ձայներից, թվում էր, թե բնության այս վերածննդի շրջանում գոնե ամեն ինչ կանցնի գեղեցիկ ու գարնանային թեթև: Այն, ինչ երբևէ չես պատկերացնի, մի օր լինում է, որպեսզի կյանքը փորձի քեզ համոզել, որ ամեն դեպքում իր կանոններն են զորեղ, ոչ թե այն արժեքները, որոնց դու հավատում ես: Գազանանոց եկավ կարապը: Կարապի գալն այնքան էլ անակնկալ չէր գազանանոցի վաղեմի բնակիչների համար, քանի որ նրան Read on »

533605_460501303993526_546168820_aԱնցավ աշունը, եկավ էլի ձմեռ, չնայած ձյուն չեկավ, բայց Գազանանոցում շատ բաներ փոխվեցին… Կարուսելները կանգնեցին, կատուները դարձան ձևական շներ, հավատարմության ուխտ տվեցին, բայց այն վաղուց էին դրժել անտառներում հեռու, եկեղեցու բակերում ու ռելսերին անպետք… Թվում էր` ամեն ինչ վերջացավ, հիմա կապրեն խաղաղ ու համերաշխ, օրինական կզույգավորվեն, կհագեցնեն պահանջներն անասնական ու կլռեն… Բայց կատուները դարձել էին շներ ու չէին կարող չհաչալ… Թեպետ, այդ անվերջ ու տարիներ տևած կլանչոցը հիմա վարհաչություն էր դարձել ու շատերն էլ արդեն երեկվա կատվին շան տեղ չէին դնում, բայց նա իր բնույթով կամ դերով հավաքել էր շուրջն իր ոչխարների հոտն ու պահապան հրեշտակ էր ձևանում… Read on »

150587_460501153993541_143008053_aԼուսաբացի ճերմակ մի ուշացող թռչուն էր, մի ոզնի, կատու… այդտեսակ գազանանոց:

Ոչինչ չեմ ուզել երբեք քեզանից, հավատարիմ էլ չես եղել երբեք… Ապացույցներ ու ապացուցելու հիմար փաստարկներ պետք չեն էլ եղել, բարձր եմ դրանցից… Եվ հետո, քո դավաճանությունը չէ, որ ցավ էր պատճառելու ու կոտրելու մեջքս մի օր: «Լսի, արի մեր մոտ, քոնը չի այդ կյանքը, այդ կենցաղը… մեռնում ես դու գավառական այդ փոշիներում, մեղք ես, մեզ պետք է քո հանճարը» : Ու ես որոշել էի… Դանդաղ: Կաթիլ առ կաթիլ ուղեղս էր ծակվում, համոզվում էի ես… Read on »

483088_460500720660251_1825085427_aՎերջին անգամ օդափոխեմ սենյակս… Վաղվանից ցելոֆան ենք փակցնելու պատուհանին, որ չփչի:

Այսօր կփոխեմ անկողինս, երեկոյան կլողանամ, որովհետև վաղն երկուշաբթի է: Այսօր շատ գործեր ունեմ… Պետք է նաև լվացքն անեմ… Էլի կռանալու եմ ու մահճակալի, պահարանի տակից հանեմ գուլպաներս, հետո փորձեմ դասավորել դրանք իրենց «թայերի» հետ, աթոռիս վրայի շորերի բուրգը սկսեմ վերծանել ու առանձնացնել վերնաշապիկները, սպիտակեղենը, շալվարներն ու ժիլետները… Չէ, ի՞նչ ժիլետներ, ես ընդամենը մեկն ունեմ: Հետո պետք է Read on »

184811_460498123993844_2020500985_a… Լուսաբաց է արդեն … Կամ շուտով… Ծառերի հետևից թեթև կապույտ է դառնում երկինքը: Ես այստեղ, դու` չգիտեմ ուր… Գետնին դրված լիքը մոխրաման, կարմիր մի կետ մթում ու ծուխ, հավիտենական, հարատև իմ ծուխը…

Մեկը կար` ասում էր չծխեմ, որ վատ հոտ չգա ինձանից, որ ինքն ինձ այդպես չի սիրում… Դու ստիպեցիր ծխել, որովհետև դա ինձ դուր էր գալիս, որովհետև դա էր իմ հոտը… Ես այստեղ, դու` չգիտեմ ուր… Ինձ համար միշտ կարևոր է իմանալ, թե Read on »