Posts by Սևակ Գևորգյան

teaԴու գիտե՞ս, որ ես քո անունով հեքիաթ ունեմ հյուսած և աչքերիդ մասին անվերջ ու կիսատ տողեր: Դու գիտե՞ս, թե ինչպես են ստվերները մաշկիդ վերածնվում կտավներիս մեջ ու առավոտյան ինչպես է քամին քո ձեռքերով շոյում:

Աշունը լարում է մարդկանց և թողնում նրանց թախիծի հետ մենակ… Read on »

400635Ցուրտ է:

Ժամանակի կամ տարիքի հետ պակասում է արևի ջերմությունն անգամ:

Սրանք ամեն ինչ սպանել են: Եթե կարողանային, սրանք արևն էլ կսպանեին, եթե ձևն իմանային:

Աղջիկս, ես ուրախ եմ, որ դու պահպանել ես տարիներ առաջ ունեցած հավատդ, որ աչքերդ դեռ փայլում են, որ երազանքներիդ իրագործման ճանապարհից չես շեղվել, թեև շանսեր էլ չես ունեցել առաջ շարժվելու այդ ճանապարհով: Read on »

904213081Ամենաշատն ինչը չէի սպասի, դա քո` իմ գրական աշխարհ մտնելն ու ամենուր ինձ փնտրելն էր… Այ այդտեղ դու սայթաքեցիր առաջին անգամ, իսկ ես առաջին անգամ զարմացա կամ սխալվեցի իմ հաշվարկներում քեզ հետ կապված… Դու առաջին անգամ վարվեցիր այնպես, ինչպես ԲՈԼՈՐԸ  ու ես հիմա շոկի մեջ եմ… Read on »

kiev_milicՏոթ է:

Քո մասին պատմող, քեզ հիշեցնող ու քո տված ամեն բան խորթ է:

Գիշերը թողնում է մտածել:

Լսի’ր: Տոթ գիշերներին, երբ քրտնած զարթնում եմ, զզվում եմ ինձնից, որովհետև մտածում եմ, որ քրտինքը քեզանից մի մասնիկ ունի, քանի որ ԴՆԹ-ի կրիչ է: Չես հասկանու՞մ: Գիտեմ: Read on »

domashnij-pavlin-[2560x1600]-[2426474]Իմ փնտրածը եղել ես դու ամիսներում անվերջ

Եվ օրերն են եղել վկան իմ անվերջ որոնումների և երգեր եմ գրել ես քո մասին և սուտ և բամբասանք և սեր:

Ես գրել եմ փորձել, փորձել հանել քեզ պատկերների տեսքով իմ խորքերից ներսի և եղել է գարուն և արև և ձյուն, ես աչքերդ եմ տեսել ակնոցներիդ միջից Read on »

811c8c50476b46510afe49acce835846Մի երգ կա քո մասին, որ կուզեի ես երգել,

Որ կուզեի ես գրել քո մասին,

Թե ինչքան եմ լինելդ ես հերքել

Բայց և միշտ մեզ տեսել միասին: Read on »

uhodiԱհա և վերջ…

Երերացող քայլերդ քեզ տարան այնտեղ, որտեղից երբեք չես վերադառնա…

Հիմա ամեն ինչ լավ է: Դու այդպես էլ չհասկացար, թե ինչ գույն ունեն իմ … Կարևոր չէ: Դու ոչինչ էլ չիմացար…

Դու չիմացար, որ դու մի ժամանակ կարող է և լինեիր, որովհետև այնքան մոտ էիր, բայց դու ունես անուն, տեսակ, որը երբեք չի դառնում… Սկզբում ես չգիտեի: Սկզբում թվում էր` լավ է: Read on »