Posts by Սևակ Գևորգյան

1111 «Չգիտեմ` այդ ՏԱՏԻԿԸ իրական է, թե հորինված կերպար, բայց նրան նվիրված Ձեր բոլոր աշխատանքներում այնքան նուրբ եք գրում նրա մասին, այնպես զգույշ, ասես ոչ թե հասարակ մահկանացու նա լինի, այլ բյուրեղ, որ կարող է փշրվել անգամ անզգույշ բառից…» ,- ասացին ինձ մի անգամ և ես երկար ժամանակ չկարողացա պատասխանել… Read on »

2220457_640pxԵս երբեք չհասկացա ու չըմբռնեցի, թե ինչ գույն ունեն քո աչքերը, այնպես, ինչպես չհասկացա, թե ոնց համարձակվեցի քեզ համբուրել մի օր… Մի ճանապարհ կա, որ տանում է մեկուսացում, որ տանում է մի տեղ, ուր ոչինչ ու ոչ մեկ մեզ հարկավոր չէ: Դա քո ցույց տված ու ինձ ապացուցած սիրո ճանապարն է, այն սիրո, որ անցնում է ամեն փորձության, ամեն զրպարտանքի ու չարախոսության միջով… Read on »

88Սրանք երջանկություն են փնտրում, իրար մաղթում գունավոր բառերով, ամեն ինչ տակնուվրա անում, ահռելի տներ սարքում, թանկարժեք մեքենաներ փորձում, գեղեցիկ կանանց հետ զբոսնում անվերջ ու ցուցադրական: Սրանք անընդհատ փնտրում են: Read on »

broken_sky_by_luisharding-d3cbkutԵս հիմա եմ հասկանում, թե ինչքան է քեզ ցավացել… Ցավի մասին պատմող բառերը սուտ են, նկարագրությունները` չափազանց թույլ: Ցավ կա, որ արդեն բթացնող է, երբ բիբերդ աչքերիցդ դուրս են թռչում, բայց չես զգում ոչինչ… Տար ինձ քեզ մոտ, որովհետև նվնվալու տեղ չես թողել: Մի սառը քար կա քո անունով միայն, որը գրկել անգամ ես չեմ կարող… Read on »

image_561802121200366783223            Ես լսում եմ քո ձայնն ու այն, ինչպես ես քայլում տան մեջ… Գիշեր, դատարկություն և ես բարձրացնում եմ բաժանման ու ցավի մասին ինչ-որ ֆրանսիական երգի ձայնը, որ չլսեմ քեզանից ոչինչ… Ինչ որ բան ինձ ճզմել է ու խոհանոցի կեղտոտ բաժակների և ափսեների վրայի յուղը գալիս, կաթում է ուղեղիս ու սիրտս սկսում է ճարպակալել: Իրականությունն այնպես ակնհայտ է, բայց քեզ ինչպես միշտ անհայտ, որ հիշողություններս կոտրվում են փշրվող հայելիների հետ, ապակիների միլիոնավոր բեկորների տեսքով ցաքուցրիվ լինում: Read on »

black_bride Այդ համբույրը կլինի թույլ ու հպանցիկ, բայց միլիոնավոր վոլտերի ուժգնությամբ կանցնի մարմնովդ ու աչքերդ տեղից դուրս թռչելու պես կփշրվեն: Դու կանգնած կլինես, կլինես ներկա, վստահաբար գիտեմ: Կնայես ուշադիր, կտեսնես, որ համբույրն այդ ձևական է ու ստիպված, կլսես, ինչպես է տեր հայրն արտասանում ծիսակարգը և ամեն բառը հատ-հատ կքանդի ուղեղդ, քեզ կթվա, որ միլիարդավոր տոննա կշռող մի մուրճ գլուխդ ներսից փորձում է ցրիվ տալ… Read on »

_MG_4808   Ես միշտ զզվել եմ կոկիկ հագնված, խնամված և սանրված տղաներից, (չնայած, մայրս պատմում էր, որ հայրս ուներ աշխարհում ամենանուրբ ձեռքերը` բարակ, խնամված մատներով), Միշտ խուսափել եմ ընկերություն անել դրանց հետ…
Մեր պատանեկան ընկերախմբում կոշտուկապատ ու կեղտոտ ձեռքերով, եղունգները սևացած տղաներ էինք բոլորս, անում էինք ինչ պատահեր, ում համար պատահեր, ինչքանով պատահեր… Read on »