?>

Posts by Սևակ Գևորգյան

135782_original            – Դու ինձ չես հիշի, – ասաց նա, – ու այնքան տխուր էր, որ անգամ ես նկատեցի:

Չգիտեի ինչի մասին է ասում: Երբեք էլ լուրջ չվերաբերվեցի նրան: Այդ ժամանակ նստած էինք կիսաքանդ ու խուլ մի այգում, ուր եկել էինք սիրահարված «պինգվինների» վրա ծիծաղելու: Այդքան տխուր ես տեսել էի նրան միայն մի անգամ, երբ այդպես հանկարծակի ասաց, որ միշտ երազել է ձեռքս բռնել: Read on »

ruka

Արի դառնամ ճամփիդ ընկեր ու բախտակից համառ

Ապրեմ, քայլեմ, շնչեմ քո հեշտության համար:

Բեռդ կիսեմ, օգնեմ, նեցուկ լինեմ նեղիդ

Բալասանդ լինեմ ու անունը դեղիդ: Read on »

shaxmatԼացող կոկորդիլոս չեմ տեսել երբեք, որ արցունքներդ համեմատեմ ու դու գիտես ինձ, ես չտեսած-չապրածով կարծիքներ ու հետևություններ չեմ անում: Փակիր արցունքներիդ գործարանը ու սրբիր աչքերդ ստվերաներկիդ սևությունից, այդ դեմքով նաև պոռնիկներն են լալիս: Read on »

Քո խմած բաժակով չեն խմի, դեն կնետեն, կջարդեն: Քաղաքում իմ այս հին քեզ լավ գիտեն, Մարո, իմ գիժ, իմ առաջին սեր… Ես հետևում էի քեզ թաքուն ու նայում ամեն մի ճեղքից, բարձրանում անգամ տանիքները շենքերի, որ տեսնեմ, թե ինչպես ես դու ապրում: Իսկ դու ապրում էիր անտեղյակ, ապրում քեզ համար, քո կյանքում, ու չէիր էլ մտածում, որ մի օր ինչ որ տեղ ծնվել եմ նաև ես: Չէիր էլ մտածում, թե ով է ձեր մուտքում ծաղիկներ դնում քեզ համար, թե ով է այսքան բարեխիղճ ծնունդ, մարտի ութ, ամանոր քո մասին տողեր հորինում… Read on »

YerevansnowԱռավոտյան անձրև կգա նորից
Թացը կխառնվի չորին:
Դու կզզվես իմ մեծ, ուռած փորից
Ու կփնտրես նորին:

Ցեխոտ մայթերով կտանեմ քեզ տուն
Մի լավ կթրջվես անձրևից:
Չես տեսնի, թե ինչպես եմ թաքուն
Խենթանում կրծքերիդ ձևից:

Վերջին անգամը կլինի դա մեր
Կարոտած կլինեմ թեև,
Ու շենքին մոտենանք երբ ձեր
Դու ինձ կկանչես վերև:

Մութ խոհանոցում թեյս կխմեմ
Մինչ թաց շորերդ կփոխես
Ու որ ամեն ինչ արագ ընկալեմ
Դուռդ կիսաբաց կթողես:

imagesԵս ամեն օր ավելի շատ եմ սիրում նրան: Մենք հանդիպում ենք միայն, երևի, ճաշելուց: Նա խոսում է անդադար, պատմում, թե ինչպես է անցել օրը, թե ուր է գնացել, ինչ հետաքրքիր բաներ է տեսել, ինպիսի մարդկանց, կերպարների… Ես լուռ լսում եմ այդ ամենը ու այնքան պատկերավոր է պատմում, որ թվում է, թե ես ինքս եմ այդ ամենի միջով անցել ու ես եմ խոսել բոլորի հետ, ես եմ տեսել երկինքն ու ջրափոսերը, երթուղայինի վարորդին, կնոջը խորհրդավոր ժպիտով… և այլն… Read on »

vvsh_33_071Ես այսօր հասկացա, որ կյանքում փնտրածս եղել ես դու: Թեև այսքան ժամանակ մտքովս երբեք չէիր անցել: Ինձ թվում էր, թե երջանկությունը կամ կյանքի իմաստ կոչվածը պետք է փնտրել կյանքիդ ընկերոջ, լավ կնոջ մեջ: Ու անընդհատ դեգերումների ու փնտրտուքների մեջ էի: Ապարդյուն էին բոլոր փորձերս, բոլորն իրար նման ու անպտուղ: Read on »