Posts by Սևակ Գևորգյան

Քո խմած բաժակով չեն խմի, դեն կնետեն, կջարդեն: Քաղաքում իմ այս հին քեզ լավ գիտեն, Մարո, իմ գիժ, իմ առաջին սեր… Ես հետևում էի քեզ թաքուն ու նայում ամեն մի ճեղքից, բարձրանում անգամ տանիքները շենքերի, որ տեսնեմ, թե ինչպես ես դու ապրում: Իսկ դու ապրում էիր անտեղյակ, ապրում քեզ համար, քո կյանքում, ու չէիր էլ մտածում, որ մի օր ինչ որ տեղ ծնվել եմ նաև ես: Չէիր էլ մտածում, թե ով է ձեր մուտքում ծաղիկներ դնում քեզ համար, թե ով է այսքան բարեխիղճ ծնունդ, մարտի ութ, ամանոր քո մասին տողեր հորինում… Read on »

YerevansnowԱռավոտյան անձրև կգա նորից
Թացը կխառնվի չորին:
Դու կզզվես իմ մեծ, ուռած փորից
Ու կփնտրես նորին:

Ցեխոտ մայթերով կտանեմ քեզ տուն
Մի լավ կթրջվես անձրևից:
Չես տեսնի, թե ինչպես եմ թաքուն
Խենթանում կրծքերիդ ձևից:

Վերջին անգամը կլինի դա մեր
Կարոտած կլինեմ թեև,
Ու շենքին մոտենանք երբ ձեր
Դու ինձ կկանչես վերև:

Մութ խոհանոցում թեյս կխմեմ
Մինչ թաց շորերդ կփոխես
Ու որ ամեն ինչ արագ ընկալեմ
Դուռդ կիսաբաց կթողես:

imagesԵս ամեն օր ավելի շատ եմ սիրում նրան: Մենք հանդիպում ենք միայն, երևի, ճաշելուց: Նա խոսում է անդադար, պատմում, թե ինչպես է անցել օրը, թե ուր է գնացել, ինչ հետաքրքիր բաներ է տեսել, ինպիսի մարդկանց, կերպարների… Ես լուռ լսում եմ այդ ամենը ու այնքան պատկերավոր է պատմում, որ թվում է, թե ես ինքս եմ այդ ամենի միջով անցել ու ես եմ խոսել բոլորի հետ, ես եմ տեսել երկինքն ու ջրափոսերը, երթուղայինի վարորդին, կնոջը խորհրդավոր ժպիտով… և այլն… Read on »

vvsh_33_071Ես այսօր հասկացա, որ կյանքում փնտրածս եղել ես դու: Թեև այսքան ժամանակ մտքովս երբեք չէիր անցել: Ինձ թվում էր, թե երջանկությունը կամ կյանքի իմաստ կոչվածը պետք է փնտրել կյանքիդ ընկերոջ, լավ կնոջ մեջ: Ու անընդհատ դեգերումների ու փնտրտուքների մեջ էի: Ապարդյուն էին բոլոր փորձերս, բոլորն իրար նման ու անպտուղ: Read on »

longer-diffraction-lines

Նա հավատարիմ էր… Այնպիսին, ինչպիսին չես ու  չես լինի դու ու մնացյալը…

Նրա աչքերում կրակներ կային, կյանքի ու կենդանության հուր, կրքի հրդեհ: Քո աչքերում չկա ոչինչ, միայն երբեմն ես: Լսիր, չեմ ուզում լցնել ինձնով աչքերդ ու դրանցում սեփական եսս տեսնել: Ես վախենում եմ, որ մի օր անզգուշաբար կկոտրեմ աչքերիդ ապակին ու կկուրանաս: Իսկ ես ուզում եմ ապրես և տեսնես: Ուզում եմ, որ կյանքը սովորես ուրիշ մեկի հետ, ուրիշ մեկի համար, որովհետև դու ի սկզբանե իմը չես ու չես էլ լինի: Դու չունես այն ընդունակությունները, որ գաս ինձ մոտ դասերի: Read on »

21a_enl-e1393546384592Քառասունին մոտ կին էր փարթամ կրծքերով, գրեթե միշտ, կանաչ խալաթով: Մեր հարկում էր ապրում` մեջտեղի մեկսենյականոցում: Հիվանդ ամուսին ուներ, ով, ինչքան ինձ հիշում եմ, անկողնուն գամված էր: Նա իր այդ կարճ խալաթով ամեն օր 8 անց 30 իջնում էր խանութ, երբ խանութը նոր էին բացում: Այդ ժամին դպրոց էի գնում: Ես կանգնում էի դռան ետևում և սպասում, թե երբ կլսեմ նրա դռան փականի ձայնն ու զուգահեռ դուրս գալիս մուտք: Երրորդ հարկում էինք ապրում: Read on »

82-chem-opasna-odinokaya-zhenshinaԱյս ցրտի ու մենակության մեջ կուզեի , որ դու գայիր: Գայիր մտնեիր ակնոցներիս ետևն ու միասին զբոսնեինք:
Տես, սրանք այն ճամփաներն են, որոնցով ես երբեք քեզ հետ չեմ անցել, թեև հաճախ երազել եմ դրա մասին: Սա իմ դպրոցն է, ուր դու, ճիշտ է, եղել ես, բայց ավելի շուտ , քան ես:
Սա այն երկկողմանի մուտքն է, ուր ես առաջին անգամ հասկացա մահվան ու կյանքի բաժանումը, որի մասին դու այդպես էլ չիմացար, իսկ ինձ փրկեց անասնաբույժը Գարիկենց գյուղի:  Read on »