Posts by Սևակ Գևորգյան

sariԴու կիմանաս, թե ես երբ եմ մեռնում, որովհետև մահը թաքցնել չի լինում, ինչպես պոռնիկ լինելը շատերի…

Դու հարցնում ես. «Սև, մե՞ծ ա, թե՞ փոքր», չնայած այդպես ժամանակին ես քեզ եմ հարցրել, բայց նույն բանը չէ, այլ ուրիշ ու ես հիմա մտածում եմ , թե ի՞նչ կապ ունի մեծ ա, թե՞ փոքր, կարևորն էն ա, որ կա…  Read on »

1554448_651382531572068_84934718_n-Երազում դու ոսկե մազեր ունեիր, դրանք փայլում էին արևից ու շողերն ընկնում էին աչքերիս մեջ: Ես շաբաթներով մեռնում էի աչքերիս ցավից, ասես ամբողջ օրը երկաթներ էի զոդում: Մի շաբաթ առաջ ես քո նկարը գտա, առաջին ու վերջին նկարը, ուր դու մի քանի շաբաթական էիր: Ես այդպես էլ չիմացա տղա՞ ես, թե՞ աղջիկ, բայց իմ երազներում ես քեզ տղայի տեսքով եմ միշտ տեսել:

  Read on »

1185427_631189650258023_550150278_aԵս ինձ համարում էի միակը, ով տեսել է դա: Ու հիմա էլ նույնիսկ, մի տեսակ վստահ եմ:

Առավոտ շուտ, երբ դեռ կիսամութ է, ցրտող օրերին ընդառաջ, ամեն օր հսկայական հրդեհ է լինում: Այդպես լիճն է այրվում: Լճի ողջ մակերևույթից թանձր գոլորշի է բարձրանում ու այդպես անվերջ, ամբողջ քեզ տեսանելի չափերով, մինչև կբացվի արևը: Հետո այդ գոլորշին, որն ավելի շատ ծուխ է, սկսում է նոսրանալ, ասես, արևը հրշեջի պես եկավ ու սկսեց հանգցնել այդ հրդեհը ու հիմա աստիճանաբար այն հանգչում է, հետզհետե նոսրանալով ու քչացնելով ծուխ արձակելը: Read on »

935997_621417391235249_486462227_aՔո զանգից հեռախոսս փչացավ: Հիմա չեմ հարցնում ինձ` ե՞ս էի անհարմար ու թեք դրել, թե՞ քո համառության շնորհիվ այդքան երկար ճանապարհ անցավ հեռախոսս դռդռալով ու հայտնվեց լվացարանում: Չի կարելի բաղնիք մտնել հեռախոսով, երևի: Դու ինձ նորը կնվիրես, գիտեմ, բայց մի բան ասե՞մ` անցած լինի. ես այդ հիմար ու անիմաստ թանկ հեռախոսը վաճառել էի, որ այս նոր կիսաշեկին տեղ տանեմ: Read on »

1393814_617514141625574_1829664266_aԵս չգիտեմ ինչ եմ դարձել հիմա ու ինչ կթողնեմ ինձանից հետո… Բայց ավելացել են գայթակղություն կոչվող մեղքերս հիմա, որոնցից ավաղ էլ պրծում չկա:

Ես լավ գիտեմ, թե ինչ ես հիմա զգում դու: Ինչ եմ տվել քեզ այն ամենի փոխարեն, ինչ արել ու անում ես իմ կյանքում ամեն բացվող օր: Լսիր, ես երազել եմ երբեմն, որ ամեն ինչ մնար այնպես, ինչպես եղել էր ու բոլորը գիտեին:

Սա քո մասին իմ երկրորդ պատմությունն է: Առաջինի գոյությունն այդպես էլ չես գիտակցի, եթե Read on »

1376530_617511774959144_192571247_aԻջել է հիմա մի որբ երեկո մեղքերից ծռված ուսերիս վրա ու հատուցումի ժամն էլ չի գալիս, որ լվամ մեղքերս կապույտ արյունով: Ես ինչպե՞ս գտնեմ ծայրը քաոսի, որ արդեն քանի տարիներ ամեն օր ու ժամ դարսել եմ անհոգ: Այդպես գրասեղանիս դարակն է լցվում մանր ու անպետք իրերով տարբեր, երբ ամեն անգամ մաքրություն կոչվող ծեսին այդ շինծու ես ձեռքով քաշում, այնտեղ եմ լցնում ինչ որ պատահի, ինչ խանգարում է: Read on »

image54351158Ես գիտեմ, որ սա սկիզբն է դատարկությամբ համեմված մեր անճիշտ կյանքի, սա մի հերթական, բայց ոչ հարատև մեծ բաժանում է երկուսիս համար… Արդեն սովոր ենք Մեծ Բաժանումին, որը մեզ համար հազարից ավել օրեր է տևել…  Ախր ես գիտեմ, դու էլ ես հաշվել ամեն մի ժամը, ամեն մի րոպեն տարի է եղել նաև քեզ համար ու ամեն վայրկյան դու երազել ես իմ կողքին լինել, այնպես ինչպես ես ամեն առավոտ զարթնում եմ հույսով, որ քո աչքերն եմ տեսնելու կողքիս, կիսափակ, քնատ ու հեքիաթային առավոտների երջանիկ ցողով… Read on »