?>

Posts by Սևակ Գևորգյան

931222_540519295991726_769402961_aԵս հիշում եմ գիշերը, ցերեկը, այն իմաստուն սերը, որ մենք ունեինք… Այսօր արդեն ոչ թե քո կարիքն ունեմ, այլ պահանջում եմ, որ դու լինես…Այսօր արդեն, ինձ կյանքի պես թանկ` օդի, ջրի նման պետք ես… Ամեն ինչ փլվում է առանց քեզ հիմա, ես չեմ կարողանում կառավարել կյանքս, ես չեմ կողմնորոշվում, թե ուր պետք է գնալ և ինչեր են ուզում, որ չեմ կարողանում տալ… Քեզանից հետո անընտանիք է մեր միասնությունը, որում փորձում եմ գոյատևման ձևեր գծագրել: Read on »

original_mirrorՄի երկու կամ երեք սուտ ամսից կգնաս… Չգիտեմ ուր, չգիտեմ ինչու… Հիմա այսպես մտածել եմ ուզում, որ չկենտրոնանամ հետևիցդ գալու մտքերի վրա… Ես չեմ ուզում գալ, որովհետև դու թեև լավն ես, թեև կաս իմ կյանքում, բայց ժամանակավոր հերթական իմ կամակորությունն ես… Արդեն գիտեմ, որ այն միակն ու հավերժը չկա, չի լինելու կամ անցել-սպառվել է… Դու կգնաս մի ինչ-որ հեռու տեղ, ուր աստղեր չկան, ուր չկա բարձունքից բացվող քաղաքի տեսարանը… Իմ, քո Երևանի…

Read on »

807558_3Ինչ որ տեղ ապրում էր մարդը…

Նա ծնվել էր մենակ կամ դարձել էր այդպես դժվար է ասել, քանի որ այնքան վաղուց էր նա կնքվել մենակ, որ անգամ ամենամտերիմ համարվողները չէին կարող ստույգ ասել: Նա քայլում էր առաջ ու երբեք հետ չէր նայում, նա երբեք երբեք չէր խուսափում քայլն առաջ դնելուց ու երբեք ոչնչից հետ չէր կանգնում… Նրան գուցեև սիրում էին շրջապատողները կամ ընտանիքի անդամները, բայց դրա մասին նա չգիտեր, նրան ոչ մեկ չէր ասել, որ սիրում է… Read on »

22Գուցե հուզված եմ հիմա կամ նեղացած փոքր – ինչ, բայց հոգնել եմ արդեն անպատասխան իմ դերից: Ես ճանաչում եմ իմ մեջի շանը, իմ մեջի ձիուն կամ այն անհայտ ու անորոշ մի նոր կենդանուն, որ հավատարմության նոր խորհրդանիշն է, որ դեռ անհայտ է անսուրբ աշխարհին… Ես չեմ դատողը, թե ովքեր են կողքիդ, ես չեմ որոշողը ընկերներիդ ցանկի, բայց այդ կեղծ ժպտացողների ու մեջք ծռողների բանակն ինձ խորթ է… Ես դեռ շատ փոքր եմ, շատ աննշան ու թույլ, բայց քեզ համար կյանքը սեղանին դնողներից ամենաառաջինն եմ ու ամենաազնիվը… Դու սա երբեք չես կարդա, դու միշտ նյարդայնանում ես այս տեսակ խոսքից, բայց իմ միջից հիմա դուրս գալ է ուզում այս պոռթկումի բեռը… Read on »

Կարող եք ուղարկել հաղորդագրություններ

tvsevak@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին 

կամ գրել իմ ֆեյսբուքյան էջին`

https://www.facebook.com/tvsevak  հասցեով:

Շնորհակալություն

75051_492977157412607_632287454_aԵս շնորհակալ եմ իմ ծնողներից, Աստծուց, որ աշխարհ եկա… Եվ ոչ իմ կամքով… Որ չկարողացա ընտրել ծնողներիս, որ չկարողացա, ուղղակի, չգալ… Շնորհակալ եմ քեզանից հայր իմ, որ պարգևեցիր ինձ շուտ մեծանալու բերկրանքը, որ ապացուցեցիր իմ ներկա համոզմունքն առ այն, որ տղան կարող է մեծանալ միայնակ, որ ժամանակին հասկացրիր հույսը միմիայն սեփական ուժերի վրա դնելու կյանքի հիմքում ընկած գաղափարի իրավացիությունը, որ պարգևեցիր տղամարդ, ինքնուրույն տղամարդ կոչվելու հնարավորությունը, որ նվիրեցիր բազում հմտություններ ու փորձություններ, որոնցում են կոփվում
իսկական տղամարդիկ: Read on »

282855_480576725319317_782837594_aԵս սկսեցի վերանայել ինձ որերորդ անգամ… Բայց այս անգամ այլկերպ, քան մինչ էի արել… Հիմա ես նայում եմ ինձ ոչ թե որպես հայելու միջին, այլ ինչպես հայելու միջինը կնայեր… Հայելու միջինը քո, ձեր, բոլորի նման է… Եթե ոչ ապակե, ապա ապակու հետևից նայող, իսկ ապակու միջով միայն լույսը չէ, որ բեկվում է… Ժպտա, ուրախ ու անվրդով եղիր, ճիշտ ես… Ու՞մ եմ պետք կիտած ունքերով, խոժոռ ճակատով կամ մշտատխուր այս նույն կերպարով… Ուրախ ձևացիր… Չէ՞ որ մարդիկ առանց այդ էլ ծանր են ապրում, իրենց ժպիտ է պետք, պետք է թեթև ապրել, ինչու՞ ծանրացնել նրանց քո չար, խիստ դեմքով… Read on »