Աղջիկ իմ… չքնաղ…

31-12-2011

387782_460485800661743_172771193_aՈւ դու թաքուն լուսամուտիդ հետևից ինձ ես փնտրում ամբոխներում ապարդյուն, մինչդեռ արդեն բաժանվելով նրանցից` ես, որպես մեկ (առանց ամբոխ), թափառում եմ փողոցներում քաղաքիս ու գրիչով իմ կարմիր ուղղումներ եմ անվերջ անում պատերին:

Դու` քո պատը, ու քո մուտքում, ուր պատերն են ամբողջովին գրոտված, ես փորձում եմ գտնել միտքը իմ գրածի ու հուսահատ վեր նայելով` լուցկիներն եմ անվերջ հաշվում մրոտված: Ձեռքս` ձեռքիդ, մի տուփ լուցկի, և քիչ հետո առաստաղն է կորչում մրում, ու քո թքից դեղին դարձած ծեփը պատին` վերջանում է: Պատի ճեղքում քո առաջին գլանակներն ենք հանգցրել, երբ խեղդվեցիր թունոտ ծխից:

Դու քո պատը ու գրիչս ափսոսում է քո պատերին գրոտածը ուղղել, փոխել և դեռ ինձ էլ համոզում է. “Արի փնտրենք մեկ ուրիշ պատ”:

09.08.2005

Google