Այդ տունը

31-12-2011

600455_460496010660722_923132082_aՄի մնա, դուրս արի այդտեղից: Քո տեղը չի դա: Ոչ-ոք չի ուրախանում քո ցեխոտ, ձյունոտ ոտքերի վրա, և դեռ երկար ժամանակ մտածելու ես անփութորեն ցած գցած պատառաքաղի, ու քեզ նայող, տնտղող դեմքերի վրա: Քեզ պետք չէ այդպես լարված նստելը… Առանձնապես խոսելու բան էլ չունես: Քեզ հետ նրանք չեն էլ խոսի. ընդհանուր ոչինչ չունեք: Շուտ արա, փախիր այդտեղից, քանի դեռ շուտ է, քանզի հետո երկար ժամանակ քեզ նորից մարդ չես զգալու: Ազատիր նրանց կաթնագույն աթոռները քո հին, ճմռթված շալվարից: Գնա, ու երբ արդեն ազատ լինես մեջքիդ դրոշմված հայացքներից ու անտարբեր ժպիտներից, ծխիր մի հատ: Հանգիստ: Քայլիր ցեխաջրերի միջով ու էլ երբեք, երբեք մի վերադարձիր: Սա հարուստների տուն է: Քեզնով այստեղ չեն ուրախանա…

Google