Բարի գալուստ

Շաբաթ, Դեկտեմբերի 31, 2011

184859_460481963995460_1316685726_aԱյսօր անշարժ ու անարմատ մենակությանս եմ հասել: Ու աշխարհում ոչ մի երազ, ոչ մի պատրանք ես գրքերում չեմ կարդացել: Այսօր այն չէ, ինչ կար երեկ: Իմ նվաճած մենությունը գլխիս մազեր է շատացրել ճերմակ-ճերմակ: Թեկուզ և քեզ խոստացել էի վերադառնալ, բայց ամոթ է քո նվիրած մենությունը վերադարձնել: Այսօր ամոթ է իմ հաղթանակը: Ամեն ինչի նույնությունից հասկացա, որ պետք չէի ձեզ, որ հիշելու ոչինչ չունեք ու ամենուր, որտեղ որ կայի, այսօր չունեմ էլ ոչ անուն, ոչ տեսք, ոչ խոսք: Ես կավիճով գրված անուն էի ասֆալտին, որով հիմա մեքենաներ են սլանում, սելավներից, արևներից, ավելներից այսքան հետո:

Նորից դու կասես թաքուն շշուկով, որ հարմար չի քեզ, որ տանը մարդ կա և արդեն ուշ է: Անցանկալի եմ բոլորի համար: Բոլորի համար, ես` մի կաթ արցունք:

Ու՞ր եք մարդիկ, մի օր էլ համեցեք մեր տուն:

Թողնել պատասխան