Բլոկնոտ

31-12-2011

536625_460484300661893_1778946263_aԵրբ ինձ նորից կբթացնեն քո ձեռքերը իրիկնային, ու արտերի պես անիմաստ իմ մազերը քո ողջ բույրը կհավաքեն գիշերներում,

Ես երկնքի պես երջանիկ ու հավատիդ պես անտեղի, թաքուն կասեմ իմ երգերի գաղտնիքները անցորդներին, ու առանց երգ ու առանց բառ կթափառեմ նորից այնտեղ, ուր աչքերը քո  և խոսքերը էլ չեն լինի ինձ կողմնացույց , և ես ազատ քո մտքերից բաց կթողնեմ երազներս դեպի արև , որ ջերմանա մենությունը զնդանիդ:

Թույլ տուր գրկեմ այն աղջկան ու կարոտդ քամեմ նրա բարակ, թուխ մարմնից… Թույլ տուր այսօր պոկվեմ քեզնից ու գալարվեմ երազանքիս աշխարհում մեծ, և քեզ կորցնեմ , քեզ մոռանամ ու շատ խաղաղ ու միշտ հանգիստ ապրեմ նորից… ապրեմ կյանքս… թեկուզ այնքանն ինչ մնացել է քեզանից հետո…

Google