Քո խմած բաժակով չեն խմի, դեն կնետեն, կջարդեն: Քաղաքում իմ այս հին քեզ լավ գիտեն, Մարո, իմ գիժ, իմ առաջին սեր… Ես հետևում էի քեզ թաքուն ու նայում ամեն մի ճեղքից, բարձրանում անգամ տանիքները շենքերի, որ տեսնեմ, թե ինչպես ես դու ապրում: Իսկ դու ապրում էիր անտեղյակ, ապրում քեզ համար, քո կյանքում, ու չէիր էլ մտածում, որ մի օր ինչ որ տեղ ծնվել եմ նաև ես: Չէիր էլ մտածում, թե ով է ձեր մուտքում ծաղիկներ դնում քեզ համար, թե ով է այսքան բարեխիղճ ծնունդ, մարտի ութ, ամանոր քո մասին տողեր հորինում… Կարդալ ամբողջը…


big-196x300
Քամին ավլում էր գազոններն ու հողը բերում լցնում սալիկապատ մայթերին, գլորում դրանց վրայով, ցաքուցրիվ անում քաղաքով մեկ… Տերևների պարը տեսնում էին ցածր դասարանների դպրոցականները, ովքեր մտաբերում էին դա «Աշունը Երևանում» շարադրության մեջ անպայման ներառելու համար: Այգին եղանակի հետ համահունչ կիսադատարկ էր և եկել էր արդեն մոտ օրերս փակվելու տեսլականը: Կարուսելները քամուց օրորվում էին, գրեթե, մարդ չկար, այգեպանները խոտերի մեջ տերևներն էին վառում և անընդհատ պտտվում մխացող կրակի շուրջը, որովհետև քամին անդադար փոխում էր ծխի ուղղությունը: Կարդալ ամբողջը…


x_052f10ef

Եթե անհաջող առաջին տղամարդ ունեցած կինն իր հետագա ողջ կյանքում զզվանքով կամ վախով է նայում տղամարդ կոչվող “գարշելի էակներին”, մինչ չի հանդիպում ճակատագրով նախատեսված իր միակին կամ գուցե ուղղակի մի լավ, գրագետ տամարդու (չնայած, դա դառնում է անհավանական այնքան, ինչքան որ կգա սպիտակ ձիով արքայազնը), ապա տղամարդու դեպքում… Ցավալի է, երբ կանանց մեջ սկսում ես միայն էգեր տեսնել… Կարդալ ամբողջը…


speed«Մենք կհանդիպենք վերջին անգամ` ուրբաթ օրը և դրանից հետո դու իմ մասին կմոռանաս: Այլևս չես հիշեցնի քո մասին, կկորես իմ կյանքից և ես ամեն ինչ կսկսեմ զրոյից, ասես` չես էլ եղել: Ես գիտեմ, որ կարոտել ես ինձ, չնայած այսքան ժամանակ ես քո մասին կարողանում էի չհիշել, բայց հայտնվելուցդ հետո զգացի, որ իմ մեջ էլ ահավոր կարոտ է կուտակվել: Այդ օրը մենք վերջին անգամ կքնենք միասին, և բեր ամեն ինչ անենք, որ այդ օրը մեր ընկերության ընթացքում եղած բոլոր օրերից ամենալավը լինի»: Կարդալ ամբողջը…


Google