Ամենահով երեկոն է այսօր այս ամռան,

Անլուսին երկնքի լացն է տարուբերում

Պատուհանիս դիմաց ծերացող բարդին:

Ագռավները շարվել ու սպասում են ձեռքիս,

Իսկ ես ձեռնունայն եմ, կամ՝ մի գավաթ սուրճ:

Կարդալ ամբողջը…


 

 

 

 

Դու չես մեռնի,

Ինչպես չի մեռնում մայրամուտին արևը,

Թեև տանում է լույսը եղիցի…

Դու չես մեռնի, ինչպես չի հագենում վրեժը մահով

Ինչպես չի լցվում ծովը գետերով

Եվ չի ցրվում խավարը ջահով…

Մարդուկներդ կառափնարան են տանում ինձ

Եվ դույլերով թանաք են լցնում աչքերդ… Կարդալ ամբողջը…


 

 

 

 

Սրանք սեր են խաղում սեթևեթանքով

Ու վարդերով իրենց չափորոշիչ:

 

Արի, փրկիր ինձ այս անգոյ կերպից,

Երբ հաճույքներին տրվելը մեղք է, Կարդալ ամբողջը…


811c8c50476b46510afe49acce835846Մի երգ կա քո մասին, որ կուզեի ես երգել,

Որ կուզեի ես գրել քո մասին,

Թե ինչքան եմ լինելդ ես հերքել

Բայց և միշտ մեզ տեսել միասին: Կարդալ ամբողջը…


IMG_4283c2f00ed5Գիշեր էր, հետո` ցերեկ

Այդպես լինում է միշտ,

Ինձ կանչել էիր երեկ

Պարզեինք` ով է ճիշտ: Կարդալ ամբողջը…


fundament-na-skloneՓոքր ինչ դժվար է քեզ հավատալը,

Ողջ ունեցածդ բոլորին տալը:

Փոքր ինչ դժվար է նորից սկսելը,

Քո սխալների մասին լսելը,

Մարդու երեսին ճիշտը ասելը,

Արածդ ցանքի հունձին սպասելը: Կարդալ ամբողջը…


seks_privedenieՊատուհանից այնկողմ դեգերում էր քամին
Դու հարբած էիր արդեն և ուրիշ,
Անիմաստ էր դարձել այդ ժամին
Քեզ դուրս հանել տանից կամ սիրել:

Սենյակում այնքան ծուխ կար և մութ Կարդալ ամբողջը…


ruka

Արի դառնամ ճամփիդ ընկեր ու բախտակից համառ

Ապրեմ, քայլեմ, շնչեմ քո հեշտության համար:

Բեռդ կիսեմ, օգնեմ, նեցուկ լինեմ նեղիդ

Բալասանդ լինեմ ու անունը դեղիդ: Կարդալ ամբողջը…


Google