YerevansnowԱռավոտյան անձրև կգա նորից
Թացը կխառնվի չորին:
Դու կզզվես իմ մեծ, ուռած փորից
Ու կփնտրես նորին:

Ցեխոտ մայթերով կտանեմ քեզ տուն
Մի լավ կթրջվես անձրևից:
Չես տեսնի, թե ինչպես եմ թաքուն
Խենթանում կրծքերիդ ձևից:

Վերջին անգամը կլինի դա մեր
Կարոտած կլինեմ թեև,
Ու շենքին մոտենանք երբ ձեր
Դու ինձ կկանչես վերև:

Մութ խոհանոցում թեյս կխմեմ
Մինչ թաց շորերդ կփոխես
Ու որ ամեն ինչ արագ ընկալեմ
Դուռդ կիսաբաց կթողես:


1301413798_hot-black-teaՔեզ ես փորձեցի կորցնել
Բաժակի վրա թեյիս նստվածքում,
Մոխրամանիս մեջ, բայց եկավ մայրս
Ու քեզ լվաց սոդայով,
Հետո պարզաջրեց

Քեզ փորձեցի խեղդել իմ մեծ բարձով
Բայց հոգնեցի…
Բարձիս վրա մնաց աչքերիդ մուրը
Անկողնուս` կոշիկներինդ Կարդալ ամբողջը…


1170808_587488604628128_1941958960_aԵս չգիտեմ ինչու միշտ գտնում եմ նրան օրերիս անխռով վազքերում

Միշտ տեսնում եմ նրա ուրվականը տկար, անկյանք, մաշված մի դիակի…

Ես գտնում եմ նրան ամեն մի առավոտ, ամեն լքված, թաց գերեզմանում

Ամեն տառի, բառի ու խոսքերի սկզբում, ամեն փակվող, տոթ երեկոյի: Կարդալ ամբողջը…


Գիտես, այնքան հաճախ եմ

Հավատում իմ ասածներին,

Ասածներին իմ քու~յր,

Որ կարծես չեմ էլ ասե~լ:

Ու չեմ ընկալում մի պահ,

Մի պահ կամ մինչ այսօր,

Ո՞վ ես դու ինձ համար,

Սիրուհի՞, ընկե՞ր, թե՞ քույր… Կարդալ ամբողջը…


Այն աղջիկն է հիմա

Իջել սրտիս վրա,

Այն աղջիկը թեթև,

Ճերմակ, ինչպես լուսին: Կարդալ ամբողջը…


Բավական է արդեն

Ստվերներդ կոտրեն

Ապակիներն իմ տան

Ու աչքերդ նորից

Երկինքներից սաստեն:

Բավական է արդեն,

Այն ինչ չունենք հիմա

Եվ էլ պետք չի նորը.

Դու գիտես մեղանչել:

Ես թաքուն եմ պահում

Երկինքներս կապույտ,

Որ չապականես այն

Շրթներկով քո յուղոտ:


Իմ աչքերի միջով դու անցել ես այնպես,

Ինչպես փայտն է անցնում սղոցների միջով,

Իմ երգերում ես տեսել եմ միշտ քեզ,

Այնքան տխուր, ու թաց աչքերով այնպես:

 

Դու եղել ես միշտ թաց, աշնանային կարծես

Ես կողքիդ ապրել ու անձրևանոց եմ դարձել:

Ինձ համար մինչև քեզ հազար տարի անցած

Ճանապարհներ կային ու մութ, ու լուսին կարծեմ:


ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Անցնում են կանայք

Ես նայում եմ ոտքերին նրանց,

Կոշիկներ եմ տեսնում:


Google