Մենակությունս թող թքի իմ երեսին

Մեղավորությունս` արցունքներ կորզի,

Անցողիկն եմ ցավոք այս կյանքի

Վայրկյանը դատարկ, ժպիտն անտեղի…

Արշալույսը իմ էլ գույներ չունի,

Կարոտներս` հասցե: Կարդալ ամբողջը…


Իմ դռան շեմին աղավնիներ էին…

Կատուս էր բերում դրանց սատկացրած,

Ես` չիմանալով մեղքերիս չափը

Անմասն էի մնում իմ որսաբաժնից…

Կարդալ ամբողջը…


Իմ պարտությունը քեզանով սկսվեց

Ու ես մոռացա հաղթելուս մասին,

Քո ստորագրությամբ հաշմանդամ դարձա,

Որ միշտ խնամես մեռնող հիվանդիս:

 

Կարդալ ամբողջը…


Ես կնախանձեմ քո տաբատներին,

Անվերջ կերազեմ բույրերիդ մասին,

Թաքուն կարոտով կնայեմ հետո,

Երբ հեռանալիս դու չշրջվես:

Կարդալ ամբողջը…


Ամեն ինչ մի օր լուռ կվերջանա,

Ես ինքս էլ արդեն հասկացել եմ դա,

Ու օրերի մեջ իմ սպասումների

Մի դատարկ արկղ նորից կգտնեմ:

Ժապավեններով զարդարված հույսեր,

Որոնց մեջ դատարկ երազանքներ են: Կարդալ ամբողջը…


Երազներս կարմիր գորտնուկի են նման,

Ուր կաս դու ու չկաս նաև,

Եվ ապրում եմ ես քորվելով իմ մեջ,

Հույսեր ցրելով թե իմ,և թե քո երազանքների համար:

Ես նկարում եմ ինձ միայն քեզ համար`ուրիշ մաշկի մեջ,

Հավատ դառնալու անցածդ կյանքի փոխարեն, Կարդալ ամբողջը…


Թող դիակները սոնետներ հյուսեն ոտքերիդ համար,

Թող մուսաները բամբասեն նորից վերջալույսի մեջ

Դողացող ուսիդ ու մաշկիդ թավշե քնքշության մասին…

Թող ես վարակվեմ այսօր ուրիշով ու կենաց դառնամ

Նրանց շուրթերին, թող վեր բարձրանամ երազներից քո,

Թող դառնամ անցյալ ու լինեմ օտար………. Կարդալ ամբողջը…


Դու ինձ համար ոչ թե եղել ես,

Այլ` ընդամենը…

Ցանկացել եմ գուցե,

Բայց ոչ կարոտել…

Ձեռքերս մազերդ

Ոչ թե շոյել են,

Այլ զգացել են… Կարդալ ամբողջը…


Google