Դու նստած հիմա ինչ – որ կեղտոտ փաբում, եթե դեռ փողերդ չեն վերջացել, հարբում ես: Արդեն քանի՜ ժամ է: Օղուց անցել ես գարեջրին, որովհետև մոտդ գումար չի մնացել, բայց դեռ քիչ է, դեռ կոկորդդ չի թրջվել: Ասե՞մ ճիշտը: Այսօր, վաղը, երբ էլ լինի, եթե խմես ողջ աշխարհի ալկոհոլն անգամ, բան չի փոխվի:

Ես գիտեմ, որ աչքերիդ առաջ հիմա նա չի, արդեն Կարդալ ամբողջը…


         Դուք երբեք չեք տեսել, թե ինչպես են մաքրում ձյունն այնտեղ, որտեղ հաջորդ օրը կամ ժամեր անց պիտի այցելեք: Ինչպիսի մանրակրկիտությամբ, ինչպիսի ջանասիրությամբ: Երբեք չեք տեսել, թե ինչպես են մաքրում փողոցները, միջանցքները, սենյակները, ամեն ինչ դասավորում ինչպես հարկն է, փոխում վաղուց չաշխատող լամպերը, անգամ՝ նոր, բայց արդեն մեծ ծառեր են տնկում: Եվ ամեն անգամ դուք տեսնում եք այն, ինչ արդեն կա ու վստահ եք, որ միշտ է այդպես: Կարդալ ամբողջը…


15617   Ուսանողների նման կողքովդ գալիս անցնում են լիքը մարդիկ: Նախարարներ, բարձրաստիճան զինվորականներ, դեղնած օձիքներով այրեր, կանայք՝ շպարերի լղոզվածությունը իրենց կարծիքով թաքցրած և մարդիկ, մարդիկ… Կարդալ ամբողջը…


7878787  Քո թևերը, որ փրկել են ինձ արդեն հազար քանի հարյուր անգամ կամ շատ, ու՞ր են: Դու ինձ սովորեցրել ես, որ կարող եմ անել ամեն ինչ, ինչ կամենամ ու դու ինձ կփրկես… Այդպես անգամ փոքր երեխաներին երես չեն տալիս… Դու ինձ սովորեցրել ես, չէ, դու հակառակի նման բան էլ չես սովորեցրել, դրա համար ես սովորել եմ այն, ինչ գտել եմ… Կարդալ ամբողջը…


1384534919-composition-with-roses-31Դու գրկել ես նրան, նա` քեզ, ես` ուրիշին…

Կաթի շիշ կա քո ձեռքում, իսկ իմում վարդեր: Անհոտ, թանկարժեք ու դեղին:

 

Մի ժամանակ միշտ գալիս էիր երիցուկներ հավաքած ու ճանապարհներից ինքս էի քեզ համար դաշտային ծաղիկներ բերում… Դրանց դառը հոտը տնով մեկ խուտուտ էր տալիս ինձ, բայց ես սիրում էի քեզ ու քո ծաղիկների հոտը… Կարդալ ամբողջը…


vyzyvanie_grozy1Լինում է, երբ սիրտդ լցված է լինում, լաց լինել ես ուզում ամբողջ հոգով, բայց մի քանի կաթիլ արցունք է դուրս գալիս, թեթև թրջում աչքերդ, չորանում, մի կես ժամ հետո էլի կրկնվում: Այդպես այսօր անձրև էր գալիս: Կարդալ ամբողջը…


dengi

Իմ ձեռքերը մինչև արմունկները թաթախված են արյան մեջ, իմ անունը միայն բավական է, որ հազարավոր մարդկանց դեմքին ակամա վախ նկարվի: Իմ ներկայության մասին շատերն են երազում և ես իմ տեսակով փորձանք եմ քո պես անմեղ աչքերով աղջիկների համար: Մութ պատմություններ, կասկածելի գործարքներ, խաղատներ, անգամ թմրանյութեր կամ Կարդալ ամբողջը…


21      Մահից ահավոր ոչինչ չկա՞: Ծիծաղելի է: Մահն աշխարհի ամենափոքր ու հիմար բանն է, երբ պատահում է քեզ հետ: Սեփական մահը կյանքի անզորությունն է քո նկատմամբ, որովհետև, եթե նա քեզ հարազատի, ընկերոջ կամ մի լավ մարդու մահ է մատուցում, դա շատ ավելի սոսկալի է: Հենց դա է ցավը: Որովհետև, երբ Կարդալ ամբողջը…


Google