26621_460482467328743_368756555_aԵրբեք ուշադրություն չեմ դարձրել գիշերվա անձրևներին, երբ տանն եմ եղել, միայն ափսոսել եմ ցեխոտ առավոտի համար: Մի օր ասացիր, որ կուզեիր պառկած լինեիր ինձ հետ, ամուր փաթաթվեիր ու պատուհանից այն կողմ վարար անձրև լիներ, իսկ մենք լսեինք նրա թակոցը ՄԵՐ տան պատուհաններին, տանիքներին…

Մեր տան, ուր կապրեինք միայն ես ու դու, մեր անձրևի, որը հազարավոր մոմեր կարժենար, հազարավոր վարդեր… Կարդալ ամբողջը…


184859_460481963995460_1316685726_aԱյսօր անշարժ ու անարմատ մենակությանս եմ հասել: Ու աշխարհում ոչ մի երազ, ոչ մի պատրանք ես գրքերում չեմ կարդացել: Այսօր այն չէ, ինչ կար երեկ: Իմ նվաճած մենությունը գլխիս մազեր է շատացրել ճերմակ-ճերմակ: Թեկուզ և քեզ խոստացել էի վերադառնալ, բայց ամոթ է քո նվիրած մենությունը վերադարձնել: Այսօր ամոթ է իմ հաղթանակը: Ամեն ինչի նույնությունից հասկացա, որ Կարդալ ամբողջը…


68319_460481697328820_1105066518_aՊատշգամբից քո որբացած ձայնն էր լսվում ու հայրդ լուռ ծխում էր աստղեր հաշվելով: Ապակու հետևից մատնվում էին նրա` օգնություն խնդրող աչքերը, իսկ պատուհանը, չգիտես ինչու, փակ էր: Այդ օրվանից վախենում էի մուտքով մենակ բարձրանալուց: Այնտեղ աղերսներ էին մնացել, լուռ, խեղդված լաց ու անօգնական ճիչ: Երբ արդեն Կարդալ ամբողջը…


552450_460480913995565_1069519366_aՀրճվանքով թաքուն ես շոյում եմ քեզ ու ձեռքս անզոր ընկնում է ոտքիդ, հիմար ժպիտով հասկանում եմ ես, որ այսօր էլի քեզ չեմ ունենա: Դու տխրում ես կարծես, բայց դա ինձ է թվում, քո անհոգ ծիծաղն է զրնգում օդում, ես լեզուս կախած սոված շան նման փորձում եմ նայել օձիքիցդ ներս: Չէ, դու չես տեսնում, դու ակամա ես այդպես բաց հագել, կրակդ էլ ներսից է , դեռ այն չես զգում, իսկ ես ծեր, ագահ, հարբած մտքերով, ուզում եմ անվերջ սահել դեպի ներս: Դու վեր կթռչես, կփաթաթվես ինձ, վզովս կընկնես ու կքաշես քեզ, ես առանց ամոթ, մի քիչ քրտնած, ձեռքս կտանեմ Կարդալ ամբողջը…


63109_460480720662251_1356730221_aՄենք արդեն այնքան հեռու ենք իրարից… Որ ուզենք էլ, չենք կարող կրկին մոտենալ….

Մեր մեջ այնքան անձրևներ հոսեցին ու արևներ չեղան, որ սրբեցին հետքերն ամբողջի ու չկա ոչինչ, ոչինչ չմնաց…

Ես գտել եմ ինձ, ապրում եմ նորից… Իսկ դու Կարդալ ամբողջը…


154386_460480470662276_1487794885_aՔո մեղավոր ձեռքերից ես մի օր պսակներ առա, որոնք հետո պիտի սրբացնեին այն խարտիշահեր աղջկան: Իսկ այգին փորձում էր ինձ գողանալ իր դատարկ անկյուններից ու քարշ էր տալիս քեզ ամառային կարճ շրջազգեստով: Ձյունը ծածկել էր նոր շարած կանաչ խոտը, սրճարանի տերը հայհոյում էր ծեր այգեպանին, իսկ շրջազգեստդ մատնում էր, որ քեզ տաքանալ է պետք: Իմ աչքերը չէին կարող երկար անտարբեր մնալ, և ես պարտված չլինելու համար լքեցի իմ կանաչ, երկաթյա նստարանն ու թողեցի քեզ անհայացք: Կարդալ ամբողջը…


316661_460480110662312_553760830_aՕդակայանում հանգիստ կշնչեմ օդդ վերջին անգամ, Կարտաշնչեմ կարոտ, քիթս խուտուտ կգա, կփռշտամ անձայն… Ու կստուգեմ ճամպրուկս վերջին անգամ, թե քեզանից այնտեղ բան չե՞մ մոռացել անզգույշ: Ու կգտնեմ լացդ, հավատդ լուսավորի, կգտնեմ ձայնդ երեկվա պես բեկված ու բան չեմ զգա: Մաքսավորը լուռ կնայի դեմքիս… Զարմացած կարծես կամ էլ ծաղրանքով, ես մեծ ճամպրուկս կթողնեմ նրան, ես ճամպրուկով կնվիրեմ քեզ, առանց ժապավեն, ներքնազգեստիս հետ… Մաքսավորի Կարդալ ամբողջը…


527410_460479350662388_1587618984_aՄի երանգի շրթներկ էլ ավելացավ օձիքիս և մայրս մի լավ բարկացավ լվացքի բուրգին նայելով: Նրա մասին մի օր որոշեցի մի քանի տող գրել` չստացվեց…

…Եվ բառերը նորից կորցրեցին իրենց իմաստը ու եղունգներդ կրկին խրվեցին մեջքիս մեջ, քեզանից էլի փափուկ խաղալիքի հոտ եկավ, ես զգացի, թե ինչպես է փշաքաղվում մաշկդ: Մթության մեջ կտում է կրակայրիչս ու քո` գիշատչի աչքերը նայում են իմ անքուն ժպիտին, ես կորում եմ էլի Կարդալ ամբողջը…


Google