teaԴու գիտե՞ս, որ ես քո անունով հեքիաթ ունեմ հյուսած և աչքերիդ մասին անվերջ ու կիսատ տողեր: Դու գիտե՞ս, թե ինչպես են ստվերները մաշկիդ վերածնվում կտավներիս մեջ ու առավոտյան ինչպես է քամին քո ձեռքերով շոյում:

Աշունը լարում է մարդկանց և թողնում նրանց թախիծի հետ մենակ… Կարդալ ամբողջը…


400635Ցուրտ է:

Ժամանակի կամ տարիքի հետ պակասում է արևի ջերմությունն անգամ:

Սրանք ամեն ինչ սպանել են: Եթե կարողանային, սրանք արևն էլ կսպանեին, եթե ձևն իմանային:

Աղջիկս, ես ուրախ եմ, որ դու պահպանել ես տարիներ առաջ ունեցած հավատդ, որ աչքերդ դեռ փայլում են, որ երազանքներիդ իրագործման ճանապարհից չես շեղվել, թեև շանսեր էլ չես ունեցել առաջ շարժվելու այդ ճանապարհով: Կարդալ ամբողջը…


kiev_milicՏոթ է:

Քո մասին պատմող, քեզ հիշեցնող ու քո տված ամեն բան խորթ է:

Գիշերը թողնում է մտածել:

Լսի’ր: Տոթ գիշերներին, երբ քրտնած զարթնում եմ, զզվում եմ ինձնից, որովհետև մտածում եմ, որ քրտինքը քեզանից մի մասնիկ ունի, քանի որ ԴՆԹ-ի կրիչ է: Չես հասկանու՞մ: Գիտեմ: Կարդալ ամբողջը…


domashnij-pavlin-[2560x1600]-[2426474]Իմ փնտրածը եղել ես դու ամիսներում անվերջ

Եվ օրերն են եղել վկան իմ անվերջ որոնումների և երգեր եմ գրել ես քո մասին և սուտ և բամբասանք և սեր:

Ես գրել եմ փորձել, փորձել հանել քեզ պատկերների տեսքով իմ խորքերից ներսի և եղել է գարուն և արև և ձյուն, ես աչքերդ եմ տեսել ակնոցներիդ միջից Կարդալ ամբողջը…


uhodiԱհա և վերջ…

Երերացող քայլերդ քեզ տարան այնտեղ, որտեղից երբեք չես վերադառնա…

Հիմա ամեն ինչ լավ է: Դու այդպես էլ չհասկացար, թե ինչ գույն ունեն իմ … Կարևոր չէ: Դու ոչինչ էլ չիմացար…

Դու չիմացար, որ դու մի ժամանակ կարող է և լինեիր, որովհետև այնքան մոտ էիր, բայց դու ունես անուն, տեսակ, որը երբեք չի դառնում… Սկզբում ես չգիտեի: Սկզբում թվում էր` լավ է: Կարդալ ամբողջը…


1574Անավարտ երկտողի պես է…

Ամեն գլորվող օրը թվում էր, թե մոռացման է տանելու:

Ես ինքնաարդարանում էի օրացույցի փոխվող սյունակների հետ…

Ամեն վայրկյան ուզում եմ պատկերացնել, թե ինչ ես այդ պահին անում դու: Կարդալ ամբողջը…


10409138_699918096734715_5610833715898067265_nՈրովհետև դու արևի նման ես… Դու ինձ համար տաքի, լավի, ամռան խորհրդանիշն ես…

Գիտե՞ս, արևը երբեք չի տխրում: Նա գիտի, որ այդպես միշտ ձմեռ կլինի: Մարդիկ միշտ էլ սիրում են արևը, և հետո՞ ինչ, որ ամռան տապին ձմռան մասին են երազում և անիծում շոգը: Ամռանն արևը շատ է լինում, այնքան, որ մարդիկ չեն դիմանում: Այդպես շատ մեկ էլ դու ես տալիս, դրա համար միշտ դժգոհ են մնում… Կարդալ ամբողջը…


juliuscaesar_510Դու միակն ես, ում ես ասել եմ «գարուն»:
Դու միակն ես, ում ես վստահեցի, ում նկատեցի միլոնավորների մեջ ու երկար, շատ երկար ժամանակ անց:
Մեղադրելը միշտ հեշտ է, երբ իրականությանը քո սեփական աչքերով ես նայում…
Մի անգամ ասել եմ, որ ցանկացած հարցում ես կարող եմ ապացուցել, որ դու ճիշտ ես և` հակառակը: Գուցե, ես եմ սոփեստ, գուցե` աշխարհում ամեն ինչ ունի իր հակառակը, ինչպես դրական և բացասական բևեռները, արուներն ու էգերը, լույսն ու մութը… Եվ այլն… Կարդալ ամբողջը…


Google