0a2af5e8ff3d6b4d68f8392dc745b9f8Այնքան հարցեր ունեմ քեզ հետ կապված ու լուռ, որ շնչում եմ հիմա մերկությունը հայացքիդ ու փախուստի ճամփա որոնում… Դու եկար, երբ նա կար, երբ նա լալիս էր… Քո ժպիտներով անսահման, թեթև, դու կապկպեցիր աչքերս արագ ու գիշերվա մեջ` մի ակնթարթում նա դարձավ մենակ, իսկ ես առանց քեզ… Նա փլվեց արդեն անզորության մեջ ու լացը դարձավ վայրի հեկեկոց, ես ականջներս էի փորձում խցանել, իսկ իմ մյուս ձեռքով իրանդ էի գրկել… Կարդալ ամբողջը…


1111 «Չգիտեմ` այդ ՏԱՏԻԿԸ իրական է, թե հորինված կերպար, բայց նրան նվիրված Ձեր բոլոր աշխատանքներում այնքան նուրբ եք գրում նրա մասին, այնպես զգույշ, ասես ոչ թե հասարակ մահկանացու նա լինի, այլ բյուրեղ, որ կարող է փշրվել անգամ անզգույշ բառից…» ,- ասացին ինձ մի անգամ և ես երկար ժամանակ չկարողացա պատասխանել… Կարդալ ամբողջը…


2220457_640pxԵս երբեք չհասկացա ու չըմբռնեցի, թե ինչ գույն ունեն քո աչքերը, այնպես, ինչպես չհասկացա, թե ոնց համարձակվեցի քեզ համբուրել մի օր… Մի ճանապարհ կա, որ տանում է մեկուսացում, որ տանում է մի տեղ, ուր ոչինչ ու ոչ մեկ մեզ հարկավոր չէ: Դա քո ցույց տված ու ինձ ապացուցած սիրո ճանապարն է, այն սիրո, որ անցնում է ամեն փորձության, ամեն զրպարտանքի ու չարախոսության միջով… Կարդալ ամբողջը…


88Սրանք երջանկություն են փնտրում, իրար մաղթում գունավոր բառերով, ամեն ինչ տակնուվրա անում, ահռելի տներ սարքում, թանկարժեք մեքենաներ փորձում, գեղեցիկ կանանց հետ զբոսնում անվերջ ու ցուցադրական: Սրանք անընդհատ փնտրում են: Կարդալ ամբողջը…


broken_sky_by_luisharding-d3cbkutԵս հիմա եմ հասկանում, թե ինչքան է քեզ ցավացել… Ցավի մասին պատմող բառերը սուտ են, նկարագրությունները` չափազանց թույլ: Ցավ կա, որ արդեն բթացնող է, երբ բիբերդ աչքերիցդ դուրս են թռչում, բայց չես զգում ոչինչ… Տար ինձ քեզ մոտ, որովհետև նվնվալու տեղ չես թողել: Մի սառը քար կա քո անունով միայն, որը գրկել անգամ ես չեմ կարող… Կարդալ ամբողջը…


45uo2YoY5s0                Ես քեզ ասում եմ հիմա անկեղծ ու պարզ, որ իմանաս ու հանելուկներ չփնտրես: Ամեն ինչում մեղավոր էր կատվի ձագն այն փոքր, որ չգիտես որտեղից հայտնվեց ու մեքենայիս անիվների տակ թռավ: Դու ձեռքերով փակեցիր դեմքդ, գուցե և ճչացիր, չեմ հիշում արդեն, բայց ինձ պատեց մի վախ, մի մեղքի բառ ընկավ վրաս ու սարսուռն անդրադարձավ մաշկիս՝ հազարավոր ծակոտկենների տեսքով… Կարդալ ամբողջը…


0_4b7df_98672373_L            Միայն թույլ տուր ինձ և ես կսովորեցնեմ քեզ սիրել կյանքը: Ցույց կտամ, թե ինչպես են բացվում ծաղիկները, ինչպես է հաստ, ծանր ասֆալտը ճեղքելով փոքրիկ ու նուրբ ծիլը դուրս գալիս դեպի արևը… Ես կսովորեցնեմ, թե ինչպես նայել արևին, զգալ, թե ինչպես են ծովի ալիքները շոյում ոտքերդ: Քո քաղաքում, այդ գարշահոտության, տոթի ու կեղտի մեջ դու երբեք չես զգա, թե ինչպես են բուրում նոր ծաղկած ծիրանիները, ուրեմն թույլ տուր ինձ տանել քեզ ինձ հետ այնտեղ, ուր ես եմ ապրում, այնտեղ, ուր չկա ոչ մի շունչ մեր երկուսից բացի: Կարդալ ամբողջը…


7385586954_6caa58b7a0_cԴու երբեք հարսի շոր չես հագնի և մայրս գդալով մեղր քեզ չի տա: Մենք եկեղեցի էլ երբեք չենք գնա, որովհետև, թեև բարձրաձայն չենք պայմանավորվել, բայց երկուսս էլ հիշում ենք, թե ինչպես եկեղեցում մոմավաճառ պառավները խաբեցին երկուսիս էլ առանձին-առանձին ու մենք մեզ՝ մեր մեջ խոստացանք, որ էլ երբեք չենք վերադառնա այս տոնավաճառը: Դրանից հետո ես հիշեցի Հիսուսին, ով ասում էր, թե ինչու՞ եք Հորս տունը շուկա դարձրել, դու՝ չգիտեմ ում, բայց հեռացանք կորցրած: Եկեղեցի գնալով չէ, որ մենք մեր աղոթքը պետք է ուղղենք առ Աստված և չկորցնենք մեր հավատը, այնպես, ինչպես դու հարսի շոր հագնելով չէ, որ պիտի լինես այն միակը ու վերջինը, որն արդեն կաս: Կարդալ ամբողջը…


Google