135782_original            – Դու ինձ չես հիշի, – ասաց նա, – ու այնքան տխուր էր, որ անգամ ես նկատեցի:

Չգիտեի ինչի մասին է ասում: Երբեք էլ լուրջ չվերաբերվեցի նրան: Այդ ժամանակ նստած էինք կիսաքանդ ու խուլ մի այգում, ուր եկել էինք սիրահարված «պինգվինների» վրա ծիծաղելու: Այդքան տխուր ես տեսել էի նրան միայն մի անգամ, երբ այդպես հանկարծակի ասաց, որ միշտ երազել է ձեռքս բռնել: Կարդալ ամբողջը…


shaxmatԼացող կոկորդիլոս չեմ տեսել երբեք, որ արցունքներդ համեմատեմ ու դու գիտես ինձ, ես չտեսած-չապրածով կարծիքներ ու հետևություններ չեմ անում: Փակիր արցունքներիդ գործարանը ու սրբիր աչքերդ ստվերաներկիդ սևությունից, այդ դեմքով նաև պոռնիկներն են լալիս: Կարդալ ամբողջը…


imagesԵս ամեն օր ավելի շատ եմ սիրում նրան: Մենք հանդիպում ենք միայն, երևի, ճաշելուց: Նա խոսում է անդադար, պատմում, թե ինչպես է անցել օրը, թե ուր է գնացել, ինչ հետաքրքիր բաներ է տեսել, ինպիսի մարդկանց, կերպարների… Ես լուռ լսում եմ այդ ամենը ու այնքան պատկերավոր է պատմում, որ թվում է, թե ես ինքս եմ այդ ամենի միջով անցել ու ես եմ խոսել բոլորի հետ, ես եմ տեսել երկինքն ու ջրափոսերը, երթուղայինի վարորդին, կնոջը խորհրդավոր ժպիտով… և այլն… Կարդալ ամբողջը…


longer-diffraction-lines

Նա հավատարիմ էր… Այնպիսին, ինչպիսին չես ու  չես լինի դու ու մնացյալը…

Նրա աչքերում կրակներ կային, կյանքի ու կենդանության հուր, կրքի հրդեհ: Քո աչքերում չկա ոչինչ, միայն երբեմն ես: Լսիր, չեմ ուզում լցնել ինձնով աչքերդ ու դրանցում սեփական եսս տեսնել: Ես վախենում եմ, որ մի օր անզգուշաբար կկոտրեմ աչքերիդ ապակին ու կկուրանաս: Իսկ ես ուզում եմ ապրես և տեսնես: Ուզում եմ, որ կյանքը սովորես ուրիշ մեկի հետ, ուրիշ մեկի համար, որովհետև դու ի սկզբանե իմը չես ու չես էլ լինի: Դու չունես այն ընդունակությունները, որ գաս ինձ մոտ դասերի: Կարդալ ամբողջը…


sariԴու կիմանաս, թե ես երբ եմ մեռնում, որովհետև մահը թաքցնել չի լինում, ինչպես պոռնիկ լինելը շատերի…

Դու հարցնում ես. «Սև, մե՞ծ ա, թե՞ փոքր», չնայած այդպես ժամանակին ես քեզ եմ հարցրել, բայց նույն բանը չէ, այլ ուրիշ ու ես հիմա մտածում եմ , թե ի՞նչ կապ ունի մեծ ա, թե՞ փոքր, կարևորն էն ա, որ կա…  Կարդալ ամբողջը…


1185427_631189650258023_550150278_aԵս ինձ համարում էի միակը, ով տեսել է դա: Ու հիմա էլ նույնիսկ, մի տեսակ վստահ եմ:

Առավոտ շուտ, երբ դեռ կիսամութ է, ցրտող օրերին ընդառաջ, ամեն օր հսկայական հրդեհ է լինում: Այդպես լիճն է այրվում: Լճի ողջ մակերևույթից թանձր գոլորշի է բարձրանում ու այդպես անվերջ, ամբողջ քեզ տեսանելի չափերով, մինչև կբացվի արևը: Հետո այդ գոլորշին, որն ավելի շատ ծուխ է, սկսում է նոսրանալ, ասես, արևը հրշեջի պես եկավ ու սկսեց հանգցնել այդ հրդեհը ու հիմա աստիճանաբար այն հանգչում է, հետզհետե նոսրանալով ու քչացնելով ծուխ արձակելը: Կարդալ ամբողջը…


1376530_617511774959144_192571247_aԻջել է հիմա մի որբ երեկո մեղքերից ծռված ուսերիս վրա ու հատուցումի ժամն էլ չի գալիս, որ լվամ մեղքերս կապույտ արյունով: Ես ինչպե՞ս գտնեմ ծայրը քաոսի, որ արդեն քանի տարիներ ամեն օր ու ժամ դարսել եմ անհոգ: Այդպես գրասեղանիս դարակն է լցվում մանր ու անպետք իրերով տարբեր, երբ ամեն անգամ մաքրություն կոչվող ծեսին այդ շինծու ես ձեռքով քաշում, այնտեղ եմ լցնում ինչ որ պատահի, ինչ խանգարում է: Կարդալ ամբողջը…


image54351158Ես գիտեմ, որ սա սկիզբն է դատարկությամբ համեմված մեր անճիշտ կյանքի, սա մի հերթական, բայց ոչ հարատև մեծ բաժանում է երկուսիս համար… Արդեն սովոր ենք Մեծ Բաժանումին, որը մեզ համար հազարից ավել օրեր է տևել…  Ախր ես գիտեմ, դու էլ ես հաշվել ամեն մի ժամը, ամեն մի րոպեն տարի է եղել նաև քեզ համար ու ամեն վայրկյան դու երազել ես իմ կողքին լինել, այնպես ինչպես ես ամեն առավոտ զարթնում եմ հույսով, որ քո աչքերն եմ տեսնելու կողքիս, կիսափակ, քնատ ու հեքիաթային առավոտների երջանիկ ցողով… Կարդալ ամբողջը…


Google