1175540_629036797130923_1181945654_aՄի տխրիր, սա նույն ինքնաթիռն է, որին մենք չհասցրեցինք նկատել աննկատ անցնող մեր օրերի ու ժամերի մեջ, որոնք այնքան քիչ էին, ինչքան մեզ բաժանող միլիմետրերը, սա նույն ինքնաթիռն է, որը նաև այն ժամանակ էր թռչում, երբ մեր շուրջը, կարծես ոչինչ գոյություն չուներ, բացի իրարից… Սա նույն ինքնաթիռն է, որը բերել է քեզ մի օր, որն անցել է չգիտեմ ինչքան ճանապարհ ու չգիտեմ քանի ժամ, որովհետև ինձ համար մինչև հիմա անհասկանալի է, թե դու ուր ես գնում ու ինչեր կան այնտեղ: Կարդալ »

1004683_585155131528142_1193305382_aԴու կուզեիր, որ նա երբեք չլիներ, որ ազատ մնայի իմ կերպարի մեջ, որ չտեսնեիր ինչպես մեր խանդավառ սիրուց արևներ են քաշվում տիեզերքի խորքեր…

Դու կուզեիր, որ նա երբեք չգար, եթե մի օր այսպես գնալու էր անդարձ, եթե իմ աչքերն էր տանելու իր հետ…

Դու կուզեիր, որ ես աչքեր չունենայի, որ Կարդալ »

996902_584620544914934_837198736_aԳիշերներս դավաճանության կամ կեղծ իմ սերերի, սենյակս մութ, առանց պատուհանի, դու, որ մեկ կաս ու հարատև ես և մեկ էլ թվում է, թե մնացածի պես մի քանի ժամ ես…

Մեքենաս` սենյակիս նման ցաքուցրիվ, խառը, շորերս` կիսատ պռատ շպրտած աջուձախ, կիսատ կամ անկիրք սիրո հետքեր ամենուր, դու` քո նախատող, դառը հայացքով և ցավը, որ նոր եմ նկատում աչքերիդ խորքում…

Տիկնիկներն անվերջ ինձ ուղեկցող, Կարդալ »

931222_540519295991726_769402961_aԵս հիշում եմ գիշերը, ցերեկը, այն իմաստուն սերը, որ մենք ունեինք… Այսօր արդեն ոչ թե քո կարիքն ունեմ, այլ պահանջում եմ, որ դու լինես…Այսօր արդեն, ինձ կյանքի պես թանկ` օդի, ջրի նման պետք ես… Ամեն ինչ փլվում է առանց քեզ հիմա, ես չեմ կարողանում կառավարել կյանքս, ես չեմ կողմնորոշվում, թե ուր պետք է գնալ և ինչեր են ուզում, որ չեմ կարողանում տալ… Քեզանից հետո անընտանիք է մեր միասնությունը, որում փորձում եմ գոյատևման ձևեր գծագրել: Կարդալ »

original_mirrorՄի երկու կամ երեք սուտ ամսից կգնաս… Չգիտեմ ուր, չգիտեմ ինչու… Հիմա այսպես մտածել եմ ուզում, որ չկենտրոնանամ հետևիցդ գալու մտքերի վրա… Ես չեմ ուզում գալ, որովհետև դու թեև լավն ես, թեև կաս իմ կյանքում, բայց ժամանակավոր հերթական իմ կամակորությունն ես… Արդեն գիտեմ, որ այն միակն ու հավերժը չկա, չի լինելու կամ անցել-սպառվել է… Դու կգնաս մի ինչ-որ հեռու տեղ, ուր աստղեր չկան, ուր չկա բարձունքից բացվող քաղաքի տեսարանը… Իմ, քո Երևանի…

Կարդալ »

807558_3Ինչ որ տեղ ապրում էր մարդը…

Նա ծնվել էր մենակ կամ դարձել էր այդպես դժվար է ասել, քանի որ այնքան վաղուց էր նա կնքվել մենակ, որ անգամ ամենամտերիմ համարվողները չէին կարող ստույգ ասել: Նա քայլում էր առաջ ու երբեք հետ չէր նայում, նա երբեք երբեք չէր խուսափում քայլն առաջ դնելուց ու երբեք ոչնչից հետ չէր կանգնում… Նրան գուցեև սիրում էին շրջապատողները կամ ընտանիքի անդամները, բայց դրա մասին նա չգիտեր, նրան ոչ մեկ չէր ասել, որ սիրում է… Կարդալ »

22Գուցե հուզված եմ հիմա կամ նեղացած փոքր – ինչ, բայց հոգնել եմ արդեն անպատասխան իմ դերից: Ես ճանաչում եմ իմ մեջի շանը, իմ մեջի ձիուն կամ այն անհայտ ու անորոշ մի նոր կենդանուն, որ հավատարմության նոր խորհրդանիշն է, որ դեռ անհայտ է անսուրբ աշխարհին… Ես չեմ դատողը, թե ովքեր են կողքիդ, ես չեմ որոշողը ընկերներիդ ցանկի, բայց այդ կեղծ ժպտացողների ու մեջք ծռողների բանակն ինձ խորթ է… Ես դեռ շատ փոքր եմ, շատ աննշան ու թույլ, բայց քեզ համար կյանքը սեղանին դնողներից ամենաառաջինն եմ ու ամենաազնիվը… Դու սա երբեք չես կարդա, դու միշտ նյարդայնանում ես այս տեսակ խոսքից, բայց իմ միջից հիմա դուրս գալ է ուզում այս պոռթկումի բեռը… Կարդալ »

75051_492977157412607_632287454_aԵս շնորհակալ եմ իմ ծնողներից, Աստծուց, որ աշխարհ եկա… Եվ ոչ իմ կամքով… Որ չկարողացա ընտրել ծնողներիս, որ չկարողացա, ուղղակի, չգալ… Շնորհակալ եմ քեզանից հայր իմ, որ պարգևեցիր ինձ շուտ մեծանալու բերկրանքը, որ ապացուցեցիր իմ ներկա համոզմունքն առ այն, որ տղան կարող է մեծանալ միայնակ, որ ժամանակին հասկացրիր հույսը միմիայն սեփական ուժերի վրա դնելու կյանքի հիմքում ընկած գաղափարի իրավացիությունը, որ պարգևեցիր տղամարդ, ինքնուրույն տղամարդ կոչվելու հնարավորությունը, որ նվիրեցիր բազում հմտություններ ու փորձություններ, որոնցում են կոփվում
իսկական տղամարդիկ: Կարդալ »