?>

189704_463730870337236_1631656243_a– Արի ամուսնանանք, – կասեմ ես քեզ մի օր: Կասեմ հանկարծ ու լուրջ առանց դիմախաղի, կասեմ այնպես կամաց, որ ապակին հայելու չզրնգա մթում, միայն թեթև քրտնի: Կասեմ դանդաղ, թաքուն, որ ականջիդ համար իմ բարբաջը կապույտ գաղտնիքի պես հնչի, գաղտնիքի պես լսվի սրտիդ դատարկ ներսում, գաղտնիքի պես այնտեղ մի անկյունում քնի, որ դու ինքդ էլ մի պահ չհավատաս օդին, որ մտածես, թե իմ շրթունքները խելառ որոշել են մատնել կամ էլ կատակ արին: Կարդալ ամբողջը…


Աղաղակող մարդիկՄենք կբաժանվենք նորմալ մարդկանց նման և ծուխը մի պահ կանշարժանա օդում: Հետո լուռ քայլերով կհեռանամ քեզնից, իսկ օդում կանգնած ծուխս կցրեն աղաղակող մարդիկ…
Ես եկա քեզ մոտ ուրբաթ ուշ գիշերին, երբ քնած էին բոլորը հանգիստ և անգամ շունն էր անտեղյակ այդ ուշ ժամի շարժից: Դու սպասում էիր, որ գայի, այնպես, ինչպես գիտեի, որ վերջին գիշերն է սա լուսանալու կողքիդ… Փակ աչքերով քնատ, դու ինձ բարևեցիր և մահճիդ կողքին ես նստեցի ծանր… Ընդհատ շնչառությունդ վերսկսում էր հազով և ես Կարդալ ամբողջը…


21175_460496410660682_1938337761_aԱյդ սենյակից դեռ երկար կգա սուր հոտն անուրջներիդ և գիշերներն անվերջ կթավալվես անկողնումդ, իսկ հրդեհն ամեն անգամ ավելի ու ավելի ուժեղ կկլանի ազդրերդ, մեջքդ և բոցի լեզվակները կգան, կանգ կառնեն վզիդ տակ, բայց ներսից կոկորդդ կսեղմեն ու կստիպեն խեղդվել… Աներևույթ օղակները կսեղմեն քեզ, կճզմեն այնպես, ինչպես բեռնատարներն են ճզմում միջատներին… Բաց պատուհանները երբեք չեն էլ օգնի, օգնություն մի փնտրիր դրսում, մաքուր օդի մեջ չկա ոչ մի կաթիլ հանգիստ, իսկ սենյակիդ օդը վաղուց է մաքրվել… Կարդալ ամբողջը…


600455_460496010660722_923132082_aՄի մնա, դուրս արի այդտեղից: Քո տեղը չի դա: Ոչ-ոք չի ուրախանում քո ցեխոտ, ձյունոտ ոտքերի վրա, և դեռ երկար ժամանակ մտածելու ես անփութորեն ցած գցած պատառաքաղի, ու քեզ նայող, տնտղող դեմքերի վրա: Քեզ պետք չէ այդպես լարված նստելը… Առանձնապես խոսելու բան էլ չունես: Քեզ հետ նրանք չեն էլ խոսի. ընդհանուր ոչինչ չունեք: Կարդալ ամբողջը…


35539_460495710660752_1723359942_aԴեռ չես հասկացել, որ քո աչքերն են հիասքանչ, ոչ թե իմ սարքած տողերը… Թեև դու ինչ-որ օրեր ապրել ես դրանցով ու ինձ ակամա ներել։ Ես պառկում եմ այսօր առանց քեզ ու մթում քո շունչը զգում և ձեռքերդ, որոնք մի օր արթնացրին ինձ առավոտյան։ Ես ամեն օր չեմ ուզում զարթնել, որովհետև սպասում եմ նորից, թե երբ կսահեն ձեռքերդ սառը իմ փշոտ, դավաճան այտերով։ Կարդալ ամբողջը…


408125_460508100659513_2074286157_aԵս վախենում եմ, որ կյանքում չեմ կարողանա վերադարձնել կամ հատուցել այն ամենը, ինչ տվել է ինձ ՆԱ։ Ես փոշիանում եմ այն մտքից, որ երբեք ուժերս չի ների համբույրներով ողողելու այն` ՆՐԱ ձեռքերը։ Աշխարհի յոթ հրաշալիքների կողքին, հասկացա, որ պակասում է ևս մեկը։ Դա այն օրն էր, երբ զգացի, թե ողջ սերս ում է պատկանում առաջնահերթ։ Կարդալ ամբողջը…


63098_460494510660872_883643731_aԵրբ էլ իմը չէիր, ունեիր ուրիշին (դու ունեիր, այլ ոչ թե նա քեզ) ու նույնիսկ օտար էր դարձրել ժամանակը մեզ, մի կողմ դնելով ամեն, ամեն ինչ, մատներս հեռախոսի վրա հավաքեցին քո համարը։ Երկար պահեցի լսափողն ու հասկացա, որ տեսնելով իմ հեռախոսահամարը` անտարբեր նայում ես հեռախոսին և մտածում, որ ես այդքան ուժեղ չգտնվեցի ու զանգեցի կրկին։ Կարդալ ամբողջը…


416991_460493853994271_735323464_aԴու ագրեսիվ չես, դու բարի ես, շուն։ Քայլելիս շարժվում է քո մորթին, խելացի աչքերով նայում ես դու ինձ ու շատ հանգիստ թավալվում ցեխերի մեջ։ Իմ շորերն են շարժվում քայլելիս, դու երբեք չես տեսել իմ մորթին, ու չեմ էլ նայել վրադ խելացի աչքերով։ Ագրեսիվն էլ ես եմ…

20.05.2005