?>

603892_460493550660968_1132677880_aՆա միշտ գալիս էր, մի փունջ մանուշակ գնում այն ծեր տիկնոջից, որը միշտ նույն խալաթն էր հագնում ու անհոգ ժպտում էր բոլորին։ Գնում էր այդ մանուշակը, թաքուն, զգույշ նայելով չորս կողմը, ու վախվորած հեռանում։ Հետո ցուցադրական բռնում էր այն ու երկար շրջում քաղաքի մարդաշատ փողոցներում։ Թող տեսնեն, թող բոլորն իմանան, որ իրեն էլ են մանուշակ նվիրում, որ քիչ առաջ իրեն էլ են անհամբեր սպասել և թրթռացող սրտով անընդհատ նայել ժամացույցին։ Կարդալ ամբողջը…


481877_460492880661035_1761279899_aՈւրախացիր։ «Ինչո՞վ»,- կասես։ Ուրախացիր հենց նրանով, ինչ որ չունես, չէ՞ որ այսպես այնքա~ն լավն ես։ Ուրախացիր քո ժպիտով. չէ՞ որ այս աշխարհում միայն դու ես, որ խորամանկ, ուրախացնող ժպիտ ունես։ Ուրախացիր դու այն փաստով, որ բարի ես, որ այդքան հեշտ ներել գիտես, որովհետև թե չներեիր` այժմ վաղուց ես չէի լինի հենց քո կյանքում։ Ուրախացիր հենց ինձանով. չէ՞ որ ոչ-ոք ինձնից չունի։ Ուրախացիր։ Չէ՞ որ ես էլ քեզանով եմ ուրախանում…

28.10.2004


68046_460492593994397_1635998453_aՄի կին ձեռքիս ափի մեջ փնտրում էր իմ ով լինելը ու որոշում, թե այսուհետ ուր կհոսի կյանքիս գիծը, և զարմանում, թե ինչու է այն ընդհատվում մի քանի տեղ ուրիշ գծով։ Նրան թողած իմ ձեռքի հետ ու ձեռքիս մեջ, մենակության ծառի խորհուրդ ունեցող աղջկա հետ ես շարունակում էի մտածել, թե վերադարձի ճամփան ինչպես այրվեց, ու ես մնացի մոխրացած` սալահատակի սառնության հետ անարմատ։ Կարդալ ամբողջը…


249324_460492303994426_859914396_aՔո փափուկ այտերին երբևէ իմ մատներից կարմրած հետքեր են մնացել, և հետո թաքուն մրոտվել են աչքերդ ստվերաներկիդ թրջվելուց։ Հիմա պատշգամբում գետնին նստած` նայում ես քո չնշմարվող աստղերին ու կարոտում։ Դադարիր համեմատել քեզ, որովհետև այստեղ մի քանի հիմարներ փորձում են չափվել քեզ հետ, փորձում են հանել քեզ խաղից… Ինձ մենակ ես թողել, իսկ սրանք գիտեն, թե արդեն չկաս։ Կարդալ ամբողջը…


308813_460492000661123_1963675910_aՏափաստանում լեռը կանգնած էր հպարտ, գլուխը բարձր, մեջքը ուղիղ։ Անծայրածիր դաշտավայրերից այնկողմ ոչինչ չկար։ Հարուստ էր ծեր լեռն ու իմաստուն` չիմանալով էլ իր հարստության և իմաստնության մասին։ Կեցվածքն իր տարիքին անհամապատասխան ձիգ էր ու դրանով խրոխտանում էր տափաստանի ուրվագիծը։ Երբ արշավախումբը պարզեց նրա ներսում գտնվող ոսկու ահռելի պաշարների մասին, զարմացավ, որովհետև այդ կողմերում բացառվում էր ոսկին։ Կարդալ ամբողջը…


557823_460491523994504_1656328740_aԴու նկարված ծաղիկ էիր և ժպտում էիր ինձ միայն կտավից։ Ո՞վ էր հորինել քո գույները։ Ինչու՞ էիր դու այդքան լավը։ Թեև նկարված էիր, բայց ես զգում էի քո բույրը, տեսնում էի, թե ինչպես է քամին խաղում քեզ հետ, գրկում ու ճկում քո իրանը։ Ես նախանձում էի քամուն, ես չէի սիրում նաև արևին. դու այնպես ջերմ էիր ժպտում նրան, որ ես հալվում էի այդ ջերմությունից։ Բայց դու Կարդալ ամբողջը…


547029_460491037327886_1882376271_aՏուր ինձ ձեռքդ ու հավատա, որ քեզ հետ եմ… Իմ խաղերն ու սրճարանի կիսախավար լույսերը մնացել են անցյալում։ Ամուր փակիր ձեր տան դուռը ու համոզվիր, որ այս անգամ չեմ շփոթվի։ Եվ երբ լռությունն ուզենա ճնշել քեզ, ես լուռ, բազմոցի տակից կհանեմ իմ հին ձեռնոցը, ու դու կհասկանաս, որ երբեք քեզ չեմ մոռացել… Իսկ քո կարոտն էլ իմ ծանր ոտնաձայնն է, որը վաղուց չէիր լսել ձեր միջանցքում…

Ես մի «կներեք»-ով կքավեմ անպատճառ ուշացումը իմ ու չեմ էլ պատմի, որ սիրահարված եմ եղել…

10.02.2006


311295_460490437327946_683031742_aԴու այն շիկահերներից չես, որոնք իմ տեսակի մոտ էժան հաճույքներ են արթնացնում, չնայած քեզանով շատերն էին հրապուրված։ Ինքնին քո մեջ լույս կա, ու բոլորը որպես սիրո առարկա են քեզ ընկալում, սակայն նույնիսկ այսօր մատիդ ամուսնական մատանի չտեսա ու… ուրախացա։ Երկուսիս համար։ Քո հաղթանակները միայն ինձ ստիպեցին բլոտ խաղալ սովորել, ու ես հիմա ավելի լավ եմ խաղում, քան դու, չնայած երբեք քեզ չեմ հաղթելու։ Կարդալ ամբողջը…