?>

222467_460489480661375_1274939162_aՄինչև այժմ էլ ոչ-ոք չի հիշում նրան, ով այդպես սխալ բաժանեց խաղաքարտերը։ Երևի, այդ սխալն էր պատճառը, որ սրտի աղջիկը հայտնվեց ագռավի վալետի ձեռքերում։ Ու երեկվա պես ագռավի վալետը հիշում է նրա պարանոցի ներքևի խենթացնող ճերմակությունը։ Հիշում է ջրից թրջված ու մարմնին կպած, գեղեցկությունն ընդգծող շորերը, թաց մաշկի բույրը… Կարդալ ամբողջը…


554054_460488847328105_1418685770_aԱնտառում` գետի ափին, հազարավոր սովորական ծառերի մեջ մի երազկոտ սոճի կար։ «Երբ մեծանամ, մի այսպիսի նավ եմ դառնալու` մեծ, ուժեղ, որ ընկերներս ինձնով հպարտանան»,-մտածում էր նա` նայելով անցնող շոգենավերին։ «Կամ մի մեծ կամուրջ կդառնամ այս գետի վրա, որ մարդկանց ճանապարհը շիտակ լինի, հաճելի ու կարճ»,-շարունակում էր երազել սոճին։

Բայց երբ մեծացավ, դարձավ մի տուփ լուցկի, որը հրդեհեց ողջ անտառը…

11.06.2004


319063_460488560661467_1506938902_aԱմառը վերջացավ, քեզ վարդեր չբերեցի։ Անձրևն արդեն ուշ է չորանում։ Քաղաքից վերջապես մարգագետնի հոտ եկավ։ Հիմա մաքուր է ամեն ինչ, և հանգիստ կարող ես կոշիկներդ ձեռքիդ բռնած քայլել բոբիկ։ Այն ժամանակ գիժ էինք, հիմա մեծացանք, և դու ասացիր. «Չեմ ուզում լինել երկրորդը քո կյանքում, չեմ ուզում սերս կիսվի»։ Ասացիր, որ ավելի լավ է լինես ինչ-որ հիմարի միակը, քան իմ երկրորդը։ Քեզ ինչպե՞ս Կարդալ ամբողջը…


599717_460488233994833_1420555074_aԻնքս ինձ հետ, ինքս իմ մեջ կռիվ տալով հասցրել էի մաշել բոլոր բառերն ու դրանք բարձրաձայնելն արդեն անհամ կլիներ։ Մտածես ավելի խորը` կտեսնես, որ բոլոր բառերն են մաշված, լեզուդ, ախր, հին է` գրողներդ` անփույթ։ Լույսի ակունք կար քո մեջ, և այն, ինչ սկսվում էր քեզանով, վերջանում էր իմ մեջ, դու միակն էիր, որին, ի վերջո, հավատացի ու դարձա հավատարիմ։ Կարդալ ամբողջը…


305663_460487560661567_1074025689_aԵս սիրում եմ քո միշտ թաց մռութն ու այն, որ երբեք ինձ չես կծել։ Կերել ես միշտ այն, ինչ որ եղել է… Սոված մնալով` երբեք չես հաչել։ Բավարարվել ես կես ժամ վազելով, տարբերություն ու բծախնդրություն չես ցուցաբերել էգերիդ հարցում… Երբեք դու հարբած ինձ մոտ չես եկել ու չես էլ խեղդել քո թանձր ծխով…Այգեպանի մոտ ինձ չես ուրացել, ոչ էլ ծեծել ես, երբ ես չեմ նստել…

Եվ դա այն դեպքում, երբ այս աշխարհը քեզ համար ավելի քան սև ու սպիտակ է…

22.08.2005


293809_460487273994929_1014804320_aԱնձրևը հողում չի կարող մնալ։ Հողը գորշ է, անշուք, ցածր։ Իսկ անձրևը երկնքի ծնունդ է։ Թափանցիկ, պարզ ու փոփոխական։ Նա միշտ երկինք է ձգտում, իսկ երկինքն այնքա~ն բարձր է։ Եվ չհասնելով երկնքին ու մերժվելով նրա կողմից` անձրևը միշտ վերադառնում է հողի մոտ։ Հողն ուրախանում է, ձգտում է պահել նրան, բայց ինչպե՞ս պահի։ Մանավանդ, որ ներքևից երկինքն ավելի լավն է թվում, ու միշտ հողը հուսախաբ է լինում։ Բայց այժմ նա Կարդալ ամբողջը…


404228_460486673994989_736149095_a«Անունս տուր, շատ եմ խնդրում… Երբ մրսում ես կամ լալիս ես, երբ մենակ ես, երբ տխուր ես, անգամ, երբ ինձ չես էլ սպասում, անունս տուր, ես խնդրում եմ… Քո տաք շնչով ու դողացող զույգ շուրթերով, բոլորից էլ թաքու~ն, շատ զգու~յշ, անունս տուր, քեզ խնդրում եմ… Նույնիսկ եթե քեզ թվում է, թե աշխարհն է գլխիդ փլվում, նույնիսկ եթե բախտն է քեզնից խուսանավում, այն վաղեմի լուռ կարոտով, ափսոսանքով ու գորովով, այնքան մեղմիկ, այնքան սիրուն, անունս տուր, անունս տուր…»:

12.11.2004


390114_460486310661692_1954468450_aԴեռ չես հասցրել քննել բոլոր ծանոթներիդ, անցորդներին և ինքդ քեզ: Ի՞նչ է եղել: Ինչ-որ խելառ գերեզմանից գողացած հասմիկնե՞ր է շեմքիդ դրել: Թե՞ ցավում ես այն սև, փռչոտ կատվիդ համար: Իրեն ո՞վ էր ստիպել ճամփա կտրել: Ոչինչ չի փոխվել: Կրկին նույն խենթը, ում հասմիկներից դամբարանային ցուրտ սառնության հոտ է գալիս: Երբ խնամքով, բայց Կարդալ ամբողջը…