404228_460486673994989_736149095_a«Անունս տուր, շատ եմ խնդրում… Երբ մրսում ես կամ լալիս ես, երբ մենակ ես, երբ տխուր ես, անգամ, երբ ինձ չես էլ սպասում, անունս տուր, ես խնդրում եմ… Քո տաք շնչով ու դողացող զույգ շուրթերով, բոլորից էլ թաքու~ն, շատ զգու~յշ, անունս տուր, քեզ խնդրում եմ… Նույնիսկ եթե քեզ թվում է, թե աշխարհն է գլխիդ փլվում, նույնիսկ եթե բախտն է քեզնից խուսանավում, այն վաղեմի լուռ կարոտով, ափսոսանքով ու գորովով, այնքան մեղմիկ, այնքան սիրուն, անունս տուր, անունս տուր…»:

12.11.2004


390114_460486310661692_1954468450_aԴեռ չես հասցրել քննել բոլոր ծանոթներիդ, անցորդներին և ինքդ քեզ: Ի՞նչ է եղել: Ինչ-որ խելառ գերեզմանից գողացած հասմիկնե՞ր է շեմքիդ դրել: Թե՞ ցավում ես այն սև, փռչոտ կատվիդ համար: Իրեն ո՞վ էր ստիպել ճամփա կտրել: Ոչինչ չի փոխվել: Կրկին նույն խենթը, ում հասմիկներից դամբարանային ցուրտ սառնության հոտ է գալիս: Երբ խնամքով, բայց Կարդալ ամբողջը…


387782_460485800661743_172771193_aՈւ դու թաքուն լուսամուտիդ հետևից ինձ ես փնտրում ամբոխներում ապարդյուն, մինչդեռ արդեն բաժանվելով նրանցից` ես, որպես մեկ (առանց ամբոխ), թափառում եմ փողոցներում քաղաքիս ու գրիչով իմ կարմիր ուղղումներ եմ անվերջ անում պատերին:

Դու` քո պատը, ու քո մուտքում, ուր պատերն են ամբողջովին գրոտված, ես փորձում եմ Կարդալ ամբողջը…


387737_460485153995141_1923784774_aԱնկարևորությունս թաքցնելով լռությանս մեջ` ես ներում եմ ձեր բոլոր հայացքներն ու հավաքելով բազմությունից հատուկենտ ժպիտներ` առաջ անցնում ձեզնից` թիկունք պարզած: Ես գնում եմ, ու մեջքից արդեն ձայներ էլ չեն լսվում, արդեն չկա քրքիջ, ոչ մի շշուկ ու բառ…

Գրպաններիցս հարցականներ եմ հանել ու շաղ եմ տալիս դրանք անխնա, գուցե մի օր քամին քշի դրանց, ու պարարտ հողից պատասխանների անտառ գոյանա… Կարդալ ամբողջը…


lusabacՔեզ համար կյանքն այնքան հեշտ է անցնում, ինչպես վայրկյանացույցի համար մեկ պտույտը սլաքների հետ խաղում… Որտեղի՞ց եկար ու վարակեցիր կյանքս քո անհոգ ծիծաղի երանգներով տարբեր, քո մտերիմ ձայնի սփոփանքով քնքուշ…

Վաղն ամեն ինչ կանէանա այնպես, ինչպես չէր էլ եղել երբեք, ինչպես ի սկզբանե երկրագնդով մեկ դինոզավրեր էին հիմարի նման վազվզում անվերջ: Նրանցից գոնե ոսկորներ կան, նրանցից մի բան պահպանվել է դեռ…

Ես կցնդեմ քո Կարդալ ամբողջը…


536625_460484300661893_1778946263_aԵրբ ինձ նորից կբթացնեն քո ձեռքերը իրիկնային, ու արտերի պես անիմաստ իմ մազերը քո ողջ բույրը կհավաքեն գիշերներում,

Ես երկնքի պես երջանիկ ու հավատիդ պես անտեղի, թաքուն կասեմ իմ երգերի գաղտնիքները անցորդներին, ու առանց երգ ու առանց բառ կթափառեմ նորից այնտեղ, ուր աչքերը քո  և խոսքերը էլ չեն լինի ինձ կողմնացույց , և ես ազատ քո մտքերից բաց կթողնեմ Կարդալ ամբողջը…


302736_460484030661920_538883915_aՏարբեր մայթերից, տարբեր քաղաքներից փորձեցինք նայել միմյանց աչքերին… Խաչմերուկից ես թեքվեցի մնալով անքեզ ու հեռացող ուրվագիծդ ինձ սառեցրեց… Բաժանման մասին շատերն են խոսում, լռելն է իմաստնացնում շարունակվելիք կյանքդ: Ես առանց ինձ… Կարմիր կոշիկներով աղջիկ կար անցյալիս մեջ, ով անկարևոր իր հիմարությամբ դարձավ փակուղի: Մի համբուրիր ինձ, ասացիր մի օր, այդ շրթունքներդ Կարդալ ամբողջը…


184954_460483343995322_24249521_aԵրբ անհնարինը լինում է ետդարձի ճամփան, ու դավաճանելը դառնում առօրյա, կորցնելու վախը սկսում է ցնդել` ապագայի համար անդունդներ հորինելով: Հարազատները չեն մեռնում երբեք, նրանց մենք ենք սպանում, մեր մշտաներկա անկարևորությամբ, ու թաղում` մեր հավերժ ստորության տեսքով: Մի օր ես արև կորցրեցի իմ անհետաքրքիր ցերեկներում… Ու առանց սեփական շողքի, հիմարի նման գիշեր տենչացի… Հեշտ է մոռանալը գիշերների Կարդալ ամբողջը…


Google