778Օդերևութաբաններն այս անգամ էլ ինչ-որ ցիկլոնի մասին էին խոսում առավոտյան, երբ գալիս էի քեզ հետ հանդիպման: Սառցե շերտեր ամպերի մեջ, հինգ կիլոմետրանոց շառավղով կարկտաբեր զանգված և այլն: Ես ուշանում էի:
Արդեն մեկ տարի կլինի, ինչ չէինք հանդիպել: Վերջին անգամ դու թողել էիր քո գործերն ու եկել օգնում էիր ինձ: Իմ աշխատավայրում շատ մեծ ու պատասխանատու միջոցառում պետք է լիներ: Կարդալ ամբողջը…


6363633Ուժ, կամք և ազնվություն է առնվազն հարկավոր այս պատմությունը պատմելու համար: Ինքս էլ եմ զարմանում, թե ինչպես եղավ, որ սկսեցի պատմել:

Նա փոքրիկ, շատ փոքրիկ ձեռքեր ունի, որոնք կորում են ափերիս մեջ, թեև Կարդալ ամբողջը…


541296    Իսկ ժամանակը կանցնի… Մեր բոլորի հետ միշտ այդպես է լինում: Դու հիմա դեռ անծանոթի ու նորի խաչմերուկներում խճճվել ես, ցուցանակներով առաջ ես գնում, թվում է, թե ծանոթ վայրերում ես, թվում է, թե ճիշտ ես գնում, բայց սա միայն սկիզբն է մեծ շփոթության… Կարդալ ամբողջը…


13463688785_bc21386c3f_zԵս երբեք այլևս չեմ կարողանա բարձրանալ այս մուտքի աստիճաններով, ուր ժամանակին ամեն օր էի լինում: Թերևս, նա ՝ նույնպես…

Ես նրանից մեծ եմ մեկ ամսով կամ մի փոքր քիչ: Ես ծնվել եմ այս բակում, ուր ապրել են պապերս, նրանց պապերը և այդպես շարունակ, չնայած, վստահ չեմ, որ այս բակն այդքան հին է, որովհետև մեր բանվորական թաղամասն, ասում են, բավականին երիտասարդ է: Տաս տարեկան էի, երբ նա եկավ մեր բակ: Ինքն էր և տատը: Տեղափոխվել էին կենտրոնից: Հենց առաջին օրից չէի սիրում նրան, որովհետև շատ կոկիկ և նրբլիկ տղա էր: Կարդալ ամբողջը…


image_561802121200366783223            Ես լսում եմ քո ձայնն ու այն, ինչպես ես քայլում տան մեջ… Գիշեր, դատարկություն և ես բարձրացնում եմ բաժանման ու ցավի մասին ինչ-որ ֆրանսիական երգի ձայնը, որ չլսեմ քեզանից ոչինչ… Ինչ որ բան ինձ ճզմել է ու խոհանոցի կեղտոտ բաժակների և ափսեների վրայի յուղը գալիս, կաթում է ուղեղիս ու սիրտս սկսում է ճարպակալել: Իրականությունն այնպես ակնհայտ է, բայց քեզ ինչպես միշտ անհայտ, որ հիշողություններս կոտրվում են փշրվող հայելիների հետ, ապակիների միլիոնավոր բեկորների տեսքով ցաքուցրիվ լինում: Կարդալ ամբողջը…


black_bride Այդ համբույրը կլինի թույլ ու հպանցիկ, բայց միլիոնավոր վոլտերի ուժգնությամբ կանցնի մարմնովդ ու աչքերդ տեղից դուրս թռչելու պես կփշրվեն: Դու կանգնած կլինես, կլինես ներկա, վստահաբար գիտեմ: Կնայես ուշադիր, կտեսնես, որ համբույրն այդ ձևական է ու ստիպված, կլսես, ինչպես է տեր հայրն արտասանում ծիսակարգը և ամեն բառը հատ-հատ կքանդի ուղեղդ, քեզ կթվա, որ միլիարդավոր տոննա կշռող մի մուրճ գլուխդ ներսից փորձում է ցրիվ տալ… Կարդալ ամբողջը…


523713666            Ես ապրում եմ հիմա, ինչպես կիսատ երկտող, որ դողացող ձեռքերի մեջ սիրահարի թրջվել է, իր միակին մոտենալու վախից քրտնած ափերի մեջ ճմռթվել է… Ես ապրում եմ հիմա թաքուն, այնպես, ինչպես անցած դարում հարևանի ուղարկած նամակի պատասխանին սպասող ազատամիտ, ըմբոստ հոգի… Այնպես, ինչպես մուկն է ապրում բազմահարկի տանիքի տակ ու գիշերը դուրս է գալիս կշտանալու… Կարդալ ամբողջը…


vvsh_33_071Ես այսօր հասկացա, որ կյանքում փնտրածս եղել ես դու: Թեև այսքան ժամանակ մտքովս երբեք չէիր անցել: Ինձ թվում էր, թե երջանկությունը կամ կյանքի իմաստ կոչվածը պետք է փնտրել կյանքիդ ընկերոջ, լավ կնոջ մեջ: Ու անընդհատ դեգերումների ու փնտրտուքների մեջ էի: Ապարդյուն էին բոլոր փորձերս, բոլորն իրար նման ու անպտուղ: Կարդալ ամբողջը…


Google