21a_enl-e1393546384592Քառասունին մոտ կին էր փարթամ կրծքերով, գրեթե միշտ, կանաչ խալաթով: Մեր հարկում էր ապրում` մեջտեղի մեկսենյականոցում: Հիվանդ ամուսին ուներ, ով, ինչքան ինձ հիշում եմ, անկողնուն գամված էր: Նա իր այդ կարճ խալաթով ամեն օր 8 անց 30 իջնում էր խանութ, երբ խանութը նոր էին բացում: Այդ ժամին դպրոց էի գնում: Ես կանգնում էի դռան ետևում և սպասում, թե երբ կլսեմ նրա դռան փականի ձայնն ու զուգահեռ դուրս գալիս մուտք: Երրորդ հարկում էինք ապրում: Կարդալ ամբողջը…


82-chem-opasna-odinokaya-zhenshinaԱյս ցրտի ու մենակության մեջ կուզեի , որ դու գայիր: Գայիր մտնեիր ակնոցներիս ետևն ու միասին զբոսնեինք:
Տես, սրանք այն ճամփաներն են, որոնցով ես երբեք քեզ հետ չեմ անցել, թեև հաճախ երազել եմ դրա մասին: Սա իմ դպրոցն է, ուր դու, ճիշտ է, եղել ես, բայց ավելի շուտ , քան ես:
Սա այն երկկողմանի մուտքն է, ուր ես առաջին անգամ հասկացա մահվան ու կյանքի բաժանումը, որի մասին դու այդպես էլ չիմացար, իսկ ինձ փրկեց անասնաբույժը Գարիկենց գյուղի:  Կարդալ ամբողջը…


1554448_651382531572068_84934718_n-Երազում դու ոսկե մազեր ունեիր, դրանք փայլում էին արևից ու շողերն ընկնում էին աչքերիս մեջ: Ես շաբաթներով մեռնում էի աչքերիս ցավից, ասես ամբողջ օրը երկաթներ էի զոդում: Մի շաբաթ առաջ ես քո նկարը գտա, առաջին ու վերջին նկարը, ուր դու մի քանի շաբաթական էիր: Ես այդպես էլ չիմացա տղա՞ ես, թե՞ աղջիկ, բայց իմ երազներում ես քեզ տղայի տեսքով եմ միշտ տեսել:

  Կարդալ ամբողջը…


935997_621417391235249_486462227_aՔո զանգից հեռախոսս փչացավ: Հիմա չեմ հարցնում ինձ` ե՞ս էի անհարմար ու թեք դրել, թե՞ քո համառության շնորհիվ այդքան երկար ճանապարհ անցավ հեռախոսս դռդռալով ու հայտնվեց լվացարանում: Չի կարելի բաղնիք մտնել հեռախոսով, երևի: Դու ինձ նորը կնվիրես, գիտեմ, բայց մի բան ասե՞մ` անցած լինի. ես այդ հիմար ու անիմաստ թանկ հեռախոսը վաճառել էի, որ այս նոր կիսաշեկին տեղ տանեմ: Կարդալ ամբողջը…


1393814_617514141625574_1829664266_aԵս չգիտեմ ինչ եմ դարձել հիմա ու ինչ կթողնեմ ինձանից հետո… Բայց ավելացել են գայթակղություն կոչվող մեղքերս հիմա, որոնցից ավաղ էլ պրծում չկա:

Ես լավ գիտեմ, թե ինչ ես հիմա զգում դու: Ինչ եմ տվել քեզ այն ամենի փոխարեն, ինչ արել ու անում ես իմ կյանքում ամեն բացվող օր: Լսիր, ես երազել եմ երբեմն, որ ամեն ինչ մնար այնպես, ինչպես եղել էր ու բոլորը գիտեին:

Սա քո մասին իմ երկրորդ պատմությունն է: Առաջինի գոյությունն այդպես էլ չես գիտակցի, եթե Կարդալ ամբողջը…


1186018_587474754629513_443265095_aԺամանակն ու արագությունը դարձել են անհրաժեշտություն: Մենք մեր ժամանակն այսօր խնայում ենք արագության հաշվին…

 

Նրա ոտքերը չափազանց բարակ էին, այնքան, որ շալվար հագնելու դեպքում կարելի էր տեսնել, թե ինչքան հեռու են դրանք իրարից ու բոլորը հռհռում էին ու իրար մեջ քննարկում. Կարդալ ամբողջը…


182287_544003552309967_1113045123_aԵրբ մի օր անբառ լինելս սկսեց արդեն խեղդել այնպես, ինչպես վաղուց բորբոքված ու թարախակալած գլանդներս, որոնք Հիպոկրատի երդումն իրոք ըմբռնած ծեր բժիշկը տեսնելով հայրաբար բարկացավ ու միանգամից նշանակեց վիրահատության օրը, ես ճարահատյալ կամ բառի կարոտով` ազատ ժամանակ քաղեցի կյանքիցս այնպես, ինչպես փոքր ժամանակ մասուրը կամ վայրի կարմիր կակաչներն էինք քաղում ծերպերի արանքներից ու մոտեցա գրադարանիս: Արդեն վերջում ս տառով, որովհետև դա ևս նրանն էր… Կարդալ ամբողջը…


483016_463385460371777_20214196_a Ես տեսա նրան առաջին անգամ Ծաղկաձորում: Կուսակցական հավաք էր ինչ-որ, երիտասարդ կուսակցականների հանգիստ-սեմինար կամ այդտեսակ, նմանատիպ անվանումով միջոցառում: Էականը դա չէ, քանի որ իրականում էլ, ուղղակի, պատանիներ էին հավաքվել տարբեր շրջաններից, տարբեր շրջաններ ներկայացնող, տարբեր մոտեցումներով, տարբեր շարժառիթներով: Միայն հիշում եմ, որ լուրջ ինչ-որ բան չկար, այլապես ես այնտեղ չէի լինի: Կարդալ ամբողջը…


Google